Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

18:33 Հայաստան
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել տեսակապով հանդիպում Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հայաստանից տեսաժողովին մասնակցել են սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը, նախարարի տեղակալ Վ. Մելիքյանը, նախարարի խորհրդական Կ. Գալոյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կ. Ավանեսյանը և այլք: Նախարար Հ. Հակոբյանը հատկապես կարևորել է Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման և Սարդարապատի հերոսամարտերի 100, Երևանի 2800 ամյակներների միասնաբար նշումը, համաեվրոպական խաղերի պատշաճ անցկացումը, Սփյուռքի նախարարության ծրագրերին համայնքի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը: Նա նշել է, որ այս տարի տեղի կունենան լրագրողների ու ճարտարապետների համաժողովները, երիտասարդների համահայկական հավաքը:
Աղբյուր՝ ՀՀ սփյուռքի նախարարություն

 

11:00 Հայաստան
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում`

պարզելու խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի հանգամանքները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով:  Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուր՝ ՀՀ քննչական կոմիտե

10:51 Հայաստան
Քննարկվել են իսրայելական Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտի հետ համագործակցության հարցերը

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռ. Մակարյանը հյուրընկալել էր Իսրայելի Պետության Գալիլեե միջազգային կառավարման ինստիտուտի նախագահ Ժ. Շեվելի գլխավորած պատվիրակությանը: Պարոն Շեվելը հրավիրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին առաջիկայում Իսրայել կատարելիք այցի շրջանակում լինել նաև Գալիլեե իստիտուտում` տեղում համագործակցության հարցերը քննարկելու նպատակով:
Աղբյուր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

10:39 Աշխարհում
ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վ. Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 16-ին Մոսկվայում մասնակցել է

Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Խորհրդի ընդլայնված նիստի ընթացքում քննարկվել են 2018 թվականին կայանալիք «Եվրասիական շաբաթ» միջազգային ամենամյա ֆորումի, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես, ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի, ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համաձայնագրի ստորագրման վերաբերյալ:
Մամուլի հաղորդագրություն

10:25 Աշխարհում
Վրաստանում ՀՀ դեսպան Ռ. Սադոյանը և Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դ. Կումսիշվիլին անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող

տնտեսական մի շարք հարցերի։ Դ. Կումսիշվիլին կարևորել է Հայաստանի միջոցով դեպի իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները։ Դեսպան Սադոյանն իր հերթին նշել է զբոսաշրջության ոլորտում Հայաստանի ու Վրաստանի միջև սերտ փոխգործակցության անհրաժեշտության մասին և ընդգծել, որ վրացի զբոսաշրջիկների համար Հայաստանը զբոսաշրջային նախընտրելի ուղղություն դարձնելու հարցը գտնվում է իր մշտական ուշադրության կենտրոնում։
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

10:12 ԼՂՀ
2018թ. բանակային նոր ուսումնական տարվա մեկնարկային գործընթացների շրջանակում, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լ. Մնացականյանի ղեկավարությամբ,

փետրվարի 16-ին անց են կացվել մարտական պատրաստականության մարտավարաշարային պարապմունքներ, որին ներգրավվել է  ՊԲ-ի և միավորումների վարչության անձնակազմը: Իրականացվող գործընթացներին հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում հետևել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Օ. Գասպարյանը:
Աղբյուր՝ nkrmil.am

17:59 Հայաստան
Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

17:28 Աշխարհում
Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացվող Ներդրումային 17-րդ ֆորումին մասնակցող ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն այցելել է ՌԴ ԱԻ նախարարության տեղի ստորաբաժանումներ

Նախարարը եղել է 2014թ. ՌԴ-ում լավագույնը ճանաչված Օլիմպիական այգու անվտանգությունն ապահովող թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատում, որտեղ նա այցելել է Սոչիի կայազորի պատմության թանգարան, իսկ հետո ծանոթացել ջոկատի հրշեջ-փրկարարական գույքին և այնտեղ կիրառվող տեխնիկայի նորագույն նմուշներին: ԱԻ նախարարը ՌԴ ԱԻՆ Հարավային շրջանի որոնողափրկարարական ջոկատում ծանոթացել է տեղի հատուկ վթարափրկարարական տեխնիկային, դաշտային հոսպիտալին, ջրասուզակային, ալպինիստական ու լեռնափրկարարական գույքին, տեխնածին արտակարգ պատահարների դեպքում կիրառվող հատուկ գործիքներին:
Աղբյուր՝ ՀՀ ԱԻՆ

17:25 Հայաստան
«Հալեպ» ԲՀԿ և «Արտ հաուս» ուսումնական կենտրոնի հետ համագործակցությամբ շարունակվում են սիրիահայերի մասնագիտական դասընթացները

29 սիրիահայ երիտասարդներ և կանայք այս պահին մասնագիտանում են վարսահարդարների, դիմահարդարների, մատնահարդարների, սեղանի ձևավորման, ինչպես նաև` հագուստի մոդելավորման և կարի խմբերում: Դասընթացների ավարտին յուրաքանչյուրը կտիրապետի մասնագիտական որակավորման հմտություններին: Աշխատուժի զարգացման այս նախաձեռնությունը Կլոր սեղան հիմնադրամն իրականացնում է արդեն 4-րդ տարին:
Աղբյուր՝ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամ

17:21 Հայաստան
Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Վազգեն Ա Պալճյան (1955-1994թթ.) Հայոց Կաթողիկոսի Երկերի ժողովածուի Բ հատորը`«Քարոզներ և խոսքեր» վերնագրով`

նվիրված Հայոց 130-րդ Հովվապետի ծննդյան 110-ամյակին: Ժողովածուն հրատարակության է պատրաստվել Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Արարատ քահանա Պողոսյանի ջանքերով: Գիրքը տպագրվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ:
Աղբյուր՝ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

17:17 Հայաստան
Տեղի է ունեցել ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մատիկյանի «Ապրելու բանաձև» մատենաշարի 11-րդ հատորի շնորհանդեսը

«Ապրելու բանաձևը» Արցախյան պատերազմում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանը պաշտպանելիս զոհված տղաների կյանքի պատմությունն է։ «Ապրելու բանաձև» մատենաշարի 11-րդ հատորը (ինչպես և նախորդ 3 հատորները) կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
Աղբյուր՝ ՀԵՀ

17:12 Աշխարհում
Փետրվարի 13-ին Հռոմի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում տեղի է ունեցել իտալացի արվեստագետ Ջուզեպպե Կակավալեի «Armenia. Ossip Mandelstam. Dessins» գրքի շնորհանդեսը

Բանախոսների թվում են եղել հեղինակ Ջուզեպպե Կակավալեն, իտալացի հայտնի գրող Էրրի Դե Լուկան, արվեստաբան Մարչելլա Կոսուն: Ողջույնի խոսքով հանդես է եկել Իտալիայում ՀՀ դեսպան Վ. Բաղդասարյանը: Միջոցառումն իրականացվել է Իտալիայում ՀՀ դեսպանության հետ համագործակցությամբ:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

16:33 Հայաստան
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Ռոստոմյանը հանդիպել է նորաստեղծ «Սպորտային բժշկության հայկական ֆեդեր&ացիա» հասարակական կազմակերպության անդամների հետ

Ֆեդերացիայի նախագահ Կ. Խաչատրյանը նախարարին ներկայացրել է իրենց կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունները, նպատակներն ու խնդիրները: Հանդիպման ավարտին նախարարը խնդրել է սպորտային բժշկության հայկական ֆեդերացիայի նախագահին խելամիտ ժամկետներում ներկայացնել ֆեդերացիայի ռազմավարական ծրագիրը և գործողությունների պլանը:
Աղբյուր՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Տեսանյութեր

Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը
12:57 17/02/2018

Արմեն Սարգսյանը ընդունել է ՀՀ նախագահի թեկնածու դառնալու առաջարկը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}