Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

19:00 Հայաստան
ՁԻԱՀ-ի կանխագելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպմանն առողջապահության նախարար Լ. Ալթունյանը կարևորել է հատկապես տնօրինության և նախաձեռնող խմբի նորարական մոտեցումները ՁԻԱՀ-ին հակազդման

ռազմավարական ծրագրերի իրականացման գործում։ Այցի նպատակը վերջերս ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթում «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն և գերազանց որակ» անվանակարգում հաղթող ճանաչվելու, պետական ծառայության տրամադրման գործում նորարարության և գերազանց որակի միջոցով Կայուն զարգացման 2030թ. Օրակարգի իրականացմանն աջակցելու համար գավաթի և հավաստագրի արժանանալու առիթով կենտրոնի աշխատակիցներին շնորհակալություն հայտնելն ու նրանց խրախուսելն է եղել:
Աղբյուր՝ ՀՀ առողջապահության նախարարություն

 

18:33 Աշխարհում
Գիտնականները հայտնել են «էկոլոգիական Արմագեդոնի» սկզբի մասին

Գերմանիայում թևավոր միջատների քանակը նվազել է երեք քառորդով: Այդ արարածները կարևոր դեր են խաղում սննդի շղթայում և բույսերի փոշոտման համար:

18:20 Հայաստան
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների քննիչների կողմից ցուցմունք տալուն հարկադրելու,

առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ գործով ապացույց կեղծելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով: Երկու քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է:
Աղբյուր՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն

17:29 Հայաստան
Հոկտեմբերի 21-ին ՀՀ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում Երևանում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ,

որի շրջանակում պատշաճ տեսքի կբերվեն մայրաքաղաքի բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաև հանրային նշանակության կառույցներն ու ճանապարհների հարակից տարածքները:
Համաքաղաքային շաբաթօրյակին կներգրավվեն Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցներին կտրվեն բահեր, ձեռնոցներ, պարկեր և անհրաժեշտ այլ պարագաներ:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

17:01 Հայաստան
Կրթության ոլորտում ներդրած բազմամյա վաստակի և «Ուսուցչի օրվա» կապակցությամբ նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մի խումբ աշխատակիցներ

պարգևատրվել են ՀՀ ԿԳՆ պատվոգրով և շնորհակալագրով: Մասնակիցներին շնորհավորել և պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԿԳՆ

15:53 Աշխարհում
Քննարկվել են Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր

Բրյուսելում Արցախի Հանրապետության նախագահ Բ. Սահակյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Եվրոպայի գրասենյակի նախագահ Ն. Գործունյանի և կազմակերպության Եվրոպայի գրասենյակի տնօրեն Ն. Թավիտյանի հետ հանդիպմանը 
բարձր է գնահատել ՀԲԸՄ-ի ակտիվ մասնակցությունը հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման, միջազգային տարբեր ատյաններում Արցախը ճանաչելի դարձնելու ու երկրի մասին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելու գործին:
Աղբյուր՝ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի  տեղեկատվության գլխավոր վարչություն

15:05 Աշխարհում
Հոկտեմբերի 12-ին Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանում ՀՀ դեսպանատան և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել է «ОК Армения» խորհագրով միջոցառում-շնորհանդես՝

նվիրված Հայաստանի և Արցախի զբոսաշրջային գրավչություններին: Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Ա. Բաբլոյանը, Ռուսաստանում ՀՀ դեսպան Վ. Տողանյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ. Կարապետյանը և այլք: Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վ. Տողանյանը:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

14:42 Հայաստան
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Է. Գրիգորյանը հոկտեմբերի 16-ին և 17-ին մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական հարթության իրացման հանդիպմանը և հանդես եկել ելույթով

«Բնապահպանական մարտահրավերների և անվտանգության շուրջ իրազեկման բարձրացու» նիստում Է. Գրիգորյանը նշել է տնտեսական որոշումներում բնապահպանական բաղադրիչի կարևորության մասին, ինչպես նաև կարևորել բնապահպանական ծրագրերում սոցիալական և տնտեսական իրականության համադրումը: Հանրության իրազեկվածության բարձրացման համատեքստում նա ներկայացրել է արդյունաբերության ճյուղերի թափանցիկության Հայաստանյան նախաձեռնության մասին, e-draft.am կայքի, սոցիալական ցանցերի և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման և Հայաստանյան Օրհուս կենտրոնների աշխատանքի մասին:
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

14:16 Աշխարհում
Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Մելքոնյանը և Ռումինիայում ՀՀ դեսպան Հ. Գասպարյանը Բուխարեստում հանդիպումներ են ունեցել

Ռումինական Ակադեմիայի Հրվ.-արլ. Եվրոպական ուսումնասիրությունների ինստիտուտի տնօրեն դոկտ. Ա. Տիմոտինի, այնուհետև Ն. Յորգայի անվ. պատմության ինստիտուտի տնօրեն դոկտ. Օ. Կրիստեայի հետ, քննարկելու համար գիտական համագործակցության հարցեր` ՀՀ ԳԱԱ-ի և Ռումինական Ակադեմիայի միջև 2013թ. ստորագրված Համաձայնագրի շրջանակներում: Երկուստեք կարևորվել է ռումինահայ պատմամշակութային ժառանգությունը, երկու ժողովուրդների պատմական առնչությունները:
Աղբյուր՝ ՀՀ ԳԱԱ

14:04 Հայաստան
Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների համատեղ ծրագրերով ընթանում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի նորոգման 2017 թվականի աշխատանքները

Մինչև աշխատանքային տարեշրջանի ավարտն,  ընդհանուր առմամբ, կվերանորոգվի 1518 մուտք: Վաղ գարնանից մեկնարկած գործընթացով արդեն իսկ վերանորոգվել է 1051 մուտք:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

13:53 Աշխարհում
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Է. Գրիգորյանը հոկտեմբերի 16-ից 18-ը մասնակցել է Վիեննայում կայացած ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական հարթության իրացման հանդիպման

«Բնապահպանական մարտահրավերների և անվտանգության շուրջ իրազեկման բարձրացում» խորագրով երրորդ նիստին: Բնապահպանական քաղաքականության և օրենսդրության կատարելագործման ոլորտում, ըստ փոխնախարարի, ՀՀ ԲՆ կողմից նախաձեռնվել են փոփոխություններ հանքարդյունաբերության, փոքր հիդրոէլեկտրոկայանների, բնապահպանական մոնիթորինգի, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման, բնապահպանական վճարների ոլորտներում, որոնք ուղղված են շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցությունների նվազեցմանը, բնապահպանական օրենսդրության և ինստիտուցիոնալ մարմինների կատարելագործմանը, ժամանակակից կառավարման մեխանիզմների ներդրմանը և բնապահպանական թույլտվությունների և լիցենզիաների գործընթացների հստակեցմանը։ 
Աղբյուր՝ ՀՀ բնապահպանության նախարարություն

13:40 Հայաստան
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռ. Հարությունյանը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տնօրենի տեղակալ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Վ. Ռախմանինն անդրադարձել են

ՄԱԿ-ի շրջանակներում իրականացվող բարեփոխումներին, կայուն զարգացման, պարենի անվտանգության, կլիմայի փոփոխության, աղքատության կրճատմանն առնչվող խնդիրներին:
Երկուստեք կարևորվել է ԵԱՏՄ և ՄԱԿ-ի ՊԳԿ համագործակցությունը գյուղատնտեսական ոլորտի կարգավորման դաշտին առնչվող փոխգործակցության համատեքստում: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցությունը և իր երախտագիտությունը հայտնել ՀՀ- ում գյուղատնտեսության ոլորտում բազմաբնույթ ծրագրերի իրականացման գործում կազմակերպության կողմից ցուցաբերվող աջակցության համար:
Աղբյուր՝ ՀՀ ԱԳՆ

 

13:25 Աշխարհում
Բուդապեշտում մեկնարկել են Ռոբերտ Շումանի ինստուտի կողմից անցկացվող «Երիտասարդ առաջնորդներ 2017-2018» դասընթացների շարքը, որին մասնակցում են 10 երկրի 22 ներկայացուցիչներ

«Երիտասարդ առաջնորդներ» դասընթացների նպատակն է երիտասարդ քաղաքական գործիչներին հաղորդել տեսական և գործնական գիտելիքներ Եվրոպայի քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային և քաղաքացիական մարտահրավերների ու զարգացումների վերաբերյալ, ծանոթացնել ժողովրդավարության և մասնավորապես քրիստոնեական դեմոկրատիայի հիմնարար արժեքներին, նպաստել երիտասարդների քաղաքական դերի ու կարիերայի զարգացմանը, ապահովել անհրաժեշտ տեղեկատվության և փորձի փոխանակում:
Մամուլի հաղորդագրություն

13:12 Հայաստան
«Էլիտալիանա» (ELITALIANA) ընկերության ներկայացուցիչները ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վ. Մարտիրոսյանին ներկայացրել են ընկերության գործունեության շրջանակները

Նշվել է, որ այն ավելի քան 50 տարվա պատմություն ունի։ 1980-ական թվականներից սկսած՝ մասնագիտացել են տրանսպորտային միջոցների արտադրության ոլորտում: Ընդգծվել է արտադրված տեխնիկայի բարձր որակը, որը հաստատված է համապատասխան հավաստագրերով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են իտալական տրանսպորտային տեխնիկան Հայաստանում շահագործելու հնարավորությունները։
Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

18:20 Հայաստան
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը,

որը վարել ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վ. Տերտերյանը:
Ներկայացվել են «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Ծրագրի շրջանակում կազմակերպվել է երկու համապետական շաբաթօրյակ և երկու լրացուցիչ համաքաղաքային շաբաթօրյակ Երևանում, արդյունքում՝ 2017 թվականի հոկտեմբերի 18-ի դրությամբ, արձանագրված 2029 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1574-ը: 
Մամուլի հաղորդագրություն

18:07 Հայաստան
Հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 720 վնասված լուսատու

Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 փողոցի հատված:
Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարան

Տեսանյութեր

«Փոխճանաչումը բերում է նաև զարգացման». Նազիկ Հարությունյան
14:20 19/10/2017

«Փոխճանաչումը բերում է նաև զարգացման». Նազիկ Հարությունյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}