Կռիվ Ախալցխայի թուրքական բարում, ձերբակալվել է 3 անձ
Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են երեք երիտասարդների, ովքեր Ախալցխայում գտնվող թուրքական բարում ծեծկռտուք էին ստեղծել:
Jnews.am-ի հաղորդմամբ, ևս 1 երիտասարդի նրանք ձերբակալել են ավելի ուշ, երբ նա ոստիկանության բաժանմունք է եկել իր ընկերներին աջակցելու համար:
Ախալցխայի րջանային դատարանի որոշմամբ չորս ձերբակալվածների նկատմամբ խափանման միջոց է կիրառվել 10 օրով ազատազրկում:
Հետաքննության համաձայն, նոյեմբերի 9-ի գիշերը ալկոհոլի ազդեցության տակ երիտասարդները եկել են «ապրանքակայանի» թուրքական ռեստորան: Մեղադրյալները սկսել են վիրավորել բարի այցելուներին` ինչպես Վրաստանի, այնպես էլ Թուրքիայի քաղաքացիներին, կռիվ է բացվել, որի ընթացքում Թուրքիայի մի քաղաքացի ստացել է գլխի վնասվածք:
Ոստիկանական բաժանմունք հասնելուց հետո ծեծկռտուք ստեղծողները սկսել են վիրավորել նաև իրավապահ մարմինների աշխատակիցներին, և ձերբակալելու ժամանակ երիտասարդները դիմադրել են:
Մեղադրյալները ձերբակալվել են Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 173-րդ հոդվածի հիման վրա, ինչը ենթադրում է անհնազանդություն ոստիկանության օրինական պահանջի նկատմամբ:
Բացի դրանից, թուրքական բարում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Վրաստանի Քրեական օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն`«խուլիգանություն»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան