Դատախազություն. Եղեգիսում գումար են առաջարկել թեկնածուներից մեկի օգտին քվեարկելու համար
Նոյեմբերի 7-ին Վայոց ձորի մարզի Շատին գյուղի բնակիչներ Հ.Գ.-ն և Տ.Ս.-ն ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում հաղորդումներ են տվել այն մասին, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում նույն գյուղի բնակիչ Ռ.Մ.-ն իրենց գումար է առաջարկել 2017 թվականի նոյեմբերի 5-ին կայանալիք Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ թեկնածու Մ.Ս.-ի օգտին քվեարկելու համար:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հաղորդումների առթիվ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում ձեռք բերված տվյալներն առերևույթ վկայում են Ռ.Մ.-ի կողմից նշված երկու անձանց ընտրակաշառք առաջարկելու մասին:
Նկատի ունենալով, որ նշված տվյալները ենթակա են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության՝ դեպքի առթիվ 2017 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հիշեցնենք, որ Եղեգիսում առաջադրված էր չորս թեկնածու՝ Արմեն Սետրակյան, Մամիկոն Սմբատյան, Տիգրան Խուդոյան, Արթուր Ստեփանյան: ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, վերջինս 1 952 ձայնով ընտրվել է համայնքապետ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շատին համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում:
Հարակից հրապարակումներ`
- Եղեգիս համայնքում պայքարը մարզի ազդեցիկ կլանների միջև էր. «Հրապարակ»
- Շատինցիները փակել են Մարտունի տանող ճանապարհը և պահանջում են անվավեր ճանաչել ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան