20 հազար անուն ապրանք Հայաստան ներկրվում է 7 սուբյեկտի կողմից. Միքայել Մելքումյան
Լրագրողներն այսօր ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից հետաքրքրվեցին՝ ինչպես ստացվեց, որ գազաբաշխման և գազամատակարարման ոլորտներում ստուգումներ անցկացնելու գաղափարն խմբակցության կողմից առաջ քաշվեց «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի առևտրականների բողոքին զուգահեռ:
«Ո՞վ ասեց: Ամեն ինչ իր հերթով է, ընդամենը համընկնում է: Ես, որպես մասնագետ, պետք է հետևողակնորեն անդրադառնայի այդ ոլորտին: Կառավարությունը, ի դեմս ՊԵԿ-ի, իրականացնում է կոշտ վարչարարություն, գնում է այնտեղ, որտեղ քիչ եկամուտներ կան, սկսում տոպրակները բացել, նայել՝ ինչ ապրանքներ կա»,- ասաց նա:
Հարցին՝ իր կարծիքով ինչո՞ւ է բախումն առավել ցայտուն արտահայտվել ՊԵԿ-ի և «Առինջ մոլի» առևտրականների միջև, Միքայել Մելքումյանը նշեց՝ ուրեմն այնտեղ ՊԵԿ-ի գործելաոճն առավել կոշտ և ակնհայտ է եղել:
«Այն, ինչ ՊԵԿ-ը փնտրում է «Առինջ մոլում», 150-200 միլիոն դրամի էֆեկտ կտա»,- ասաց պատգամավորը:
«Ծառուկյան» խմբակցության ներկայացուցիչը հիշեցրեց՝ 20 հազար անուն ապրանք Հայաստան ներկրվում է 7 սուբյեկտի կողմից: ,Հետո էլ ասում են՝ մուտքի խնդիր չկա: Բա էդ ո՞նց եղավ, որ 20 հազար տեսակի ապրանք Հայաստան ներկրվում է 7 սուբյեկտ: Որովհետև դեմպինգ է արվում, գները գցում են և ով որ փորձում է ապրանք ներկրել, շուկայից դուրս է մղվում»,- նշեց պատգամավորը՝ միաժամանակ զերծ մնալով անուններ և ապրանքատեսակներ թվելուց՝ դա թողնելով բյուջեի քննարկումներին:
Լրագրողները Միքայել Մելքումյանից նաև հետաքրքրվեցին՝ իրենց քաղաքական ուժն ինչպես է գնահատում ՀՀ վարչապետի՝ ՓՄՁ ոլորտի նեչկայացուցիչների բողոքի հանդեպ անտարբերությանը: Ի պատասխան՝ պատգամավորը նկատեց, որ յուրաքանչյուր կառավարություն մի գործելաոճ է ընտրում, բայց միշտ էլ երկխոսությունը ցանկալի է:
Իսկ կմիանա՞ «Ծառուկյան» խմբակցությունը առևտրականների՝ ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջին, հարցրեցին ԶԼՄ ներկայացուցիչները:
«Թողնենք՝ գործընթացները գնան: Քաղաքականությունը «եթե»-ների խնդիր չէ: Կհասունանա պահը, կխոսենք այդ մասին»,- ասաց պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- «Առինջ Մոլ»-ի աշխատակիցներն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են անում
- Բյուջե եք ուզում լցնել, տեղը ցույց ենք տալիս. Նարիա Զոհրաբյան
- Հարկայինի աշխատակիցը մեքենայով վթարի է ենթարկել «Առինջ Մոլ»-ի աշխատակցին ու փախուստի դիմել. «Ժամանակ»
- Հարկայինը կրկին «Առինջ մոլ»-ում է. «Հրապարակ»
- Ծառուկյանը կանխել է «Առինջ մոլի» վաճառականների բողոքի ակցիան ընդդեմ ՊԵԿ-ի. ՀԺ
- «Առինջ մոլ»-ի աշխատակիցները այսօր բողոքի ակցիա կանեն. «Ժամանակ»
- Ծառուկյանի «Առինջ մոլ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են նախապատրաստում ընդդեմ ՊԵԿ-ի. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց