Սաուդյան Արաբիան հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին
Սաուդյան Արաբիան Գերմանիայից հետ է կանչել իր դեսպանին «խորհրդատվությունների համար»: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս քայլը կապված է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելի Սաուդյան Արաբիայի մասին հայտարարությունների հետ:
Նշվում է, որ Էր-Ռիադը Գաբրիելի խոսքերը չի դիտարկում որպես ԳԴՀ-ի ողջ կառավարության դիրքորոշում։
Այնուամենայնիվ, բողոքի նոտա կտրվի Սաուդյան Արաբիայում Գերմանիայի դեսպանին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան