Վրաստանում սպանված ահաբեկիչներից մեկը Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչներից է
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցած հակաահաբեկչական գործողության ընթացքում սպանվել է հայտնի ահաբեկիչ, ազգությամբ չեչեն Ահմեդ Ռեջեփովիչ Չաթաևը: «Էրմենիհաբեր»-ը գրում է, որ ըստ թուրքական «Diken.com.tr» լրատվական կայքի՝ Չաթաևըը թուրքական ոստիկանության կողմից փնտրվում էր 2016 թվականի հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունը կազմակերպելու կասկածանքով:
Նշվում է, որ նախօրեին Թբիլիսիում բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած 17 ժամանոց հակահաբեկչական գործողության արդյունքում 2 հանցակիցների հետ սպանված Չաթաևը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամ է: Նա համարվում էր ամենաշատ որոնվող ԻՊ-ի ահաբեկիչներից մեկը:
Աղբյուրը հիշեցնում է, որ Աթաթուրքի անվան օդանավակայանում մահապարտ ահաբեկչի կողմից իրականացված պայթյունի հետևանքով զոհվել էր 46 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում հատուկ գործողության արդյունքում չեզոքացվել է Ահմեդ Չաթաևը
- Թբիլիսիում հակաահաբեկչական գործողության ժամանակ վիրավորված հատուկջոկատայինը մահացել է
- Թբիլիսիում 15 ժամից ավելի շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները
- Սգո արարողություն Մոսկվայում՝ Աթաթուրքի օդանավակայանում ահաբեկչության զոհերի հիշատակին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան