Մեքենաների և վառելիքի ուսումնասիրության համար Հայաստանին դրամաշնորհ կտրամադրվի
Քենիայի Հանրապետության Նայրոբի քաղաքում կայացած Միացյալ ազգերի շրջակա միջավայրի գագաթնաժողովի 3-րդ նստաշրջանի շրջանակում ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի ներկայացուցիչների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մեքենաների և վառելիքի ուսումնասիրության համար 25 000 դոլար դրամաշնորհ տրամադրել Հայաստանին։
Բնապահպանության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից մանրամասնում են, որ «Դեպի մաքուր մոլորակ» թեմայով հանդիպման նպատակն էր քննարկել օդի, ջրի, հողի, մարդու առողջության և կենսաբազմազանությանն ուղղված խնդիրները և դրանց աղտոտվածության նվազեցման գործընթացները:
Գագաթաժողովին մասնակցող բնապահպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպումներ է ունեցել գագաթնաժողովի նախագահ Էդգար Գուտիրեես Էսպելետայի և հաջորդ գագաթնաժողովի նախագահ ընտրված Սիիմ Կիիսլերի հետ։
ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի տնօրեն Էրիկ Սոլհեյմի հետ քննարկվել են Հայաստանում ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի կողմից իրականացվելիք ծրագրերի վերաբերյալ հարցեր։
«ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը գագաթնաժողովի ընթացքում հանդես է եկել Հայաստանի վերաբերյալ ազգային զեկույցով: Քննարկման ժամանակ Ադրբեջանի պատվիրակներն արտահերթ ձայն են խնդրել և հերթական անգամ խոսել ղարաբաղյան խնդրի մասին, ինչին ի պատասխան Է․Գրիգորյանը կրկին հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Արցախյան հիմնահարցի վերաբերյալ պարզաբանումներ»,-հայտնում են նախարարությունից:
Հարակից հրապարակումներ`
- 2016 թ-ին վնասակար նյութերի արտանետումները կազմել են 276.7 հազար տոննա, որի 52.4%-ը բաժին է ընկել ավտոտրանսպորտին
- Երևանում ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված նոր ծրագրի մեկնարկ տրվեց
- Ալերգիաների ավելացումը պայմանավորված է օդի աղտոտվածությամբ և էկոլոգիական խնդիրներով. ալերգոլոգ
- Նախարարն օդի աղտոտվածության և Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին