Հայաստանում որևէ քաղաքացի, անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից, օրենքից վեր լինել չի կարող. Շարմազանով
«Հայաստանում որևէ քաղաքացի, անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից, օրենքից վեր լինել չի կարող, բոլորը օրենքի առջև պետք է լիեն հավասար»,- այս մասին այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով քրեական հեղինակություն համարվող «Ճըվճվ Արո» մականունով հայտնի Արա Վարդանյանի որդու մասնակցությամբ ավտովթարին, որի հետևանքով զոհվել էր երկու ոստիկան:
«ՀՀ նախագահն ու ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին, մեր նպատակն ու մեր կարծիքը չի փոխվել»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Միաժամանակ ՀՀԿ խոսնակը նշեց, որ աշխարհում չկա մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է: Ըստ նրա՝ թերություններ կան այնտեղ, որտեղ կա աշխատանք:
«Ես էլ կարող եմ բերել բազմաթիվ առավելություններ նույն ուժեղային կառույցի աշխատանքից: Մեկը ժամեր առաջ հրապարակեց ԱՄՆ պետդեպը, որը հստակ սանդղակ ներկայացրեց երկրների, որտեղ այցելությունն անվտանգ է կամ անվտանգ չէ, որտեղ կա կամ չկա ահաբեկչության վտանգ: Հայաստանն առաջին ցանկում է ամենաապահով ու անվտանգ երկրների մեջ: Սա օդից չի եկել, սա և ՀՀ նախագահի, և մեր ուժային կառույցների, և արդարադատության, իշխող քաղաքական ուժի ամենօրյա աշխատանքի արդյունք է, ոստիկանապետի, ԱԱԾ տնօրենի և նրանց գործընկերների օրնիբուն աշխատանքի արդյունք է»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Նա նաև հիշեցրեց, որ ըստ այդ նույն զեկույցի՝ Ադրբեջանը գտնվում է վտանգավոր երկրների ցանկում, իսկ Թուրքիան՝ շատ ավելի վտանգավոր:
«Հայաստանը շատ ավելի անվտանգ է, քան մեր հարևան երկրները»,-նշեց Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- Քննչական կոմիտեն պարզաբանում է, թե ինչու բերման չի ենթարկվել «Ճվճվ Արոյի» մյուս որդին
- Անպատժելիությունն ավելի մեծ հանցագործություն է, քան կատարվածը. Գևորգ Կոստանյանը «Ճվճվ Արոյի» որդու մասնակցությամբ վթարի մասին
- «Ճվճվ Արոյի» որդուն մեղադրանք է առաջադրվել
- «Ճվճվ Արոյի» որդու գործով առգրավումներ են կատարվել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին