«Ճվճվ Արոյի» որդու գործով առգրավումներ են կատարվել
Քննչական կոմիտեն նոր մանրամասներ է հաղորդել Ճվճվ Արո անունով հայտնի հեղինակության որդու մասնակցությամբ ավտովթարի դեպքից, ինչի հետևանքով երկու ոստիկան է մահացել:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վթարի պահին «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայում գտնվել է 3 անձ, փաստական տվյալներ ձեռք բերվել, որ ղեկին գտնվել է Ս.Վարդանյանը, ով նույն օրը ձերբակալվել է։
Նկատենք, որ Ս. Վարդանյանը հենց Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» որդին է:
Քրեական գործով հարցաքննվել են վկաներ, կատարվել առերես հարցաքննություններ, առգրավումներ: Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատաավտոտեխնիկական և մանրաթելային փորձաքննություններ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների վերաբերյալ վկաների ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հարակից հրապարակումներ`
- Երկու ոստիկանի մահվան պատճառ դարձած «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
- ՃՏՊ Աբովյան–Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում