Վրացի դիպուկահարները խոստովանել են, որ 2014-ին Եվրամայդանում մարդկանց վրա են կրակել
Եվրամայդանին մասնակցելու համար Ուկրաինա եկած վրացի զինվորականները խոստովանել են Կիևում ուկրաինացիներ սպանելու փաստը։ Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստիին»։
Դիպուկահար Կոբա Ներգաձեն պատմել է, որ ինքը խոսակցություն է ունեցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Մամուկա Մամուլաշվիլիի հետ, որի ժամանակ վերջինս խոսել է «Մայդանում քաոս ստեղծելու անհրաժեշտության մասին՝ զենք կիրառելով բոլորի նկատմամբ՝ ցուցարար, թե ոստիկան, տարբերություն չկա»։
«Փետրվարի 20-ի վաղ առավոտյան՝ մոտավորապես ժամը ութին, ես կրակոցներ լսեցի կոնսերվատորիայի կողմից։ Երեք-չորս րոպե հետո Մամուլաշվիլիի խումբը կրակ բացեց «Ուկրաինա» հյուրանոցի պատուհաններից՝ երրորդ հարկից։ Կրակում էին զույգերով։ Հետո անցնում էին հաջորդ սենյակ և կրկին կրակում։ Երբ ամեն ինչ ավարտվեց, մեզ հրամայեցին հեռանալ»,- պատմել է Ներգաձեն։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին ուկրաինացիներին մայդան է կանչել
- Եվրամայդանից հետո հաջորդ կանգառն է «ՄիխոՄայդանը»
- Կիևում անհայտ անձինք ավերել են Եվրամայդանին նվիրված ցուցահանդեսը
- Հարցադրումներ Մայդանից երկու տարի անց
- Financial Times. Ուկրաինայում հաջորդ հեղափոխությունը «Եվրամայդանից» ավելի սարսափելի կլինի
- Եվրամայդանի տարելիցի օրը Կիևում անկարգություններ են եղել
- Եվրամայդանի անհետացած ակտիվիստների թիվը հասել է 36-ի
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին