ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների՝ Սիրիայի հարցով հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարների՝ Սիրիայի հարցով հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին Աստանայում։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։
«Արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա մարտի 16-ին։ Այս մասին հայտնել է Ղազախստանի արտգործնախարար Կայրաթ Աբդրահմանովը»,- նշել է Ղազախստանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Մուսիենկոն։
Նա նշել է, որ նախարարները Սիրիայում առկա հումանիտար խնդրի լուծման հույս ունեն։
«Դրանք գերիների փոխանակման, պատանդների ազատ արձակման, տարրական ապրանքների հասանելիության հարցերն են։ Եվ Ռուսաստանը դրա համար անում է ամեն ինչ, այս գործընթացն իրականացնում է Իրանի և Թուրքիայի հետ»,- ասել է Մուսիենկոն։