ՀՀԿ խոսնակ. Մարտի 11-ին շատ համայնքներում մրցակցություն չի սպասվում
Մարտի 11-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բոլոր համայնքներում թեկնածուներ է առաջադրել:
ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, մի քանի համայնքներում կլինեն մրցակցային ընտրություններ, բացի ՀՀԿ-ական թեկնածուներից այդ գյուղերում առաջադրվել են նաև ԲՀԿ կամ ՀՅԴ ներկայացուցիչներ:
«Շատ համայնքներում մրցակցություն չի սպասվում, որովհետև որոշ կուսակցություններ, որոնք խոսում են ժողովրդավարության, ձայնը լսելի դարձնելու մասին, ձեռնպահ են մնում ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց»,-նշեց նա:
Նրա խոսքով, առանց ՏԻՄ ընտրություններին ակտիվ մասնակցության դժվար է խոսել բազմակարծության ու ընդդիմադիր քաղաքական ուժերի կայացվածության մասին:
«Մենք շահագրգռված ենք, որ Հայաստանի քաղաքական ուժերը, կամ առնվազն գոնե խորհրդարանական ուժերը մասնակցեն ՏԻՄ ընտրություններին: Ինչպես նախկին ընտրություններում, այս անգամ էլ ՀՀԿ-ն շատ ակտիվ մասնակցություն է ունենալու»,-հայտնեց Շարմազանովը:
Գործադիր մարմնի նիստում քննարկել են նաև ԱԺ արտահերթ նիստի աշխատանքը, գնահատել են դրական. «ՀՀԿ-ն դեպի խորհրդարանական կառավարման անցման ամենակարևորագույն փուլում է: ԱԺ-ն պետք է մինչև ապրիլի 9-ն ընդունի մի շարք օրենքներ, որը Սահմանադրության պահանջն է: Մենք գնում ենք նախատեսված գրաֆիկով»:
Ավելի վաղ ԿԸՀ հրապարակած տվյալների համաձայն, մարտի 11-ի ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի ընտրությունների քվեարկությանը մասնակցող 19 թեկնածուներից 8-ը առաջադրվել են ինքնաառաջադրմամբ, 9-ը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և 2-ը` Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից: ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 14 համայնքներից 12-ում քվեարկվելու է 1-ական թեկնածու, իսկ Նորամարգ և Դեբետ համայնքներում քվեարկվելու են համապատասխանաբար 3 և 4 թեկնածու:
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». 12 համայնքներում առաջադրվել է մեկական թեկնածու
- ԿԸՀ. Համայնքապետի 31 թեկնածուներից 12-ն ինաբացարկ են հայտնել
- Մարտի 11-ին ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու 20 համայնքում
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց