Քաղաքական 14:27 20/03/2018 Հայաստան

«ԼՂ հակամարտության ներսից ավելի ուժեղ հակազդում կա, քան ճնշում»

ԵԱՀԿ Մինսկի խումբը ԼՂ հակամարտությունը հայերի ու ադրբեջանցիների փոխարեն լուծելու հնարավորություն չունի: Այս մասին մարտի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Հարցին՝ արդյո՞ք այս ձևաչափը շահավետ է հենց ՄԽ անդամների համար՝ նա պատասխանեց, որ չի կարծում, թե Մինսկի խմբի գործունեության իմաստը միայն սեփական շահերի բավարարումն է:

«Մինսկի խմբում երեք դիվանագետներ են, ովքեր նշանակվել են իրենց երկրների կողմից՝ կոնկրետ խնդիր լուծելու համար: Տարածված տեսակետ է, որ Մինսկի խումբը ոչինչ չի անում, ոչնչի չի հասնում, մարդիկ պարզապես աշխատավարձ են ստանում և այստեղ-այնտեղ մեկնում, հանդիպումներ ունենում, սակայն իրավիճակն այսպիսին է՝ հակամարտության ներսից ավելի ուժեղ հակազդում կա, քան ճնշում, այսինքն՝ հասկանալի է, որ հայերը կցանկանան հակամարտությունը լուծել իրենց օգտին, ադրբեջանցիները՝ իրենց, բայց հակամարտության լուծման ընդհանուր փոխզիջումային տարբերակ իրականում գոյություն չունի, տարբերակ, որին համաձայն կլինեն հայերն ու ադրբեջանցիները»,- ասաց նա:

Իսկանդարյանը նշեց՝ եթե նման տարբերակ գոյություն ունենար, և պահանջվեր միայն տեխնիկական օգնություն, փորձագիտական աջակցություն, կազմակերպում՝ այդ կարգավորմանը հասնելու համար, ապա Մինսկի խումբը կարող էր օգնել, բայց քանի որ մեծ հաշվով չկա այդ կամքը, ապա հայերի ու ադրբեջանցիների փոխարեն ՄԽ-ն չի կարող դա անել:

Ըստ քաղաքագետի՝ Մինսկի խումբը երեք խնդիր ունի. առաջինը՝ «The show must go on» («շոուն պետք է շարունակվի»), համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ հակամարտությունները, որոնցում կողմերի միջև խողովակ կա, զարգանում են շատ ավելի լավ, քան այնտեղ, որտեղ այդ խողովակը չկա: «Պայմանականորեն ասած՝ հայ և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաները կարող են ժամանակ առ ժամանակ հանդիպել, լսել իրար, հասկանալ իրար, դա արդեն արժեքավոր է»,- ասաց նա:

Երկրորդ խնդիրն, ըստ Իսկանդարյանի, այն է, որ Մինսկի ձևաչափը հակամարտության միջազգայնացման ձևաչափ է, այսինքն՝ սենյակում գտնվում են ոչ միայն հայն ու ադրբեջանցին, այլև ամերիկացին, ֆրանսիացին ու ռուսը, գործընթացը միջազգայնացվում է, ձեռք բերում միջազգային համատեքստ:

Երրորդ խնդիրն այն է, որ Մինսկի խումբը ստատուս-քվոյի պահպանման ձևաչափ է, քանի որ՝ եթե բանակցություններ են վարվում, դա նշանակում է՝ ինչ-որ ստատուս-քվո է պետք, որպեսզի այդ բանակցությունները շարունակվեն:

«Մենք բազմաթիվ անգամ տեսել ենք սրացումներ, որոնցից հետո ՄԽ-ն և դրա հետևում կանգնած երկրները հնարավորություն են ունեցել թուլացնել շփման գծում իրավիճակի սրումը: Օրինակ՝ նախորդ տարի բռնությունների նույն մակարդակն էր, ինչ 2013-ին, պակաս, քան նախորդ տարին, դա նաև ՄԽ աշխատանքի արդյունքն էր»,- ասաց նա:

Իսկանդարյանն ընդգծեց՝ Մինսկի խումբն անվտանգության ինչ-որ ձևաչափ է, որը կշարունակի աշխատել, իսկ դրանից հրաժարվելը կնշանակի հայտնվել բացարձակ վակուումում, այդ թվում՝ անվտանգության վակուումում: Քաղաքագետի խոսքով՝ ՄԽ-ից ոչ ոք չի հրաժարվի, այն երկար տարիների ավանդույթ ունի՝ արդեն 26-ամյա պատմություն, և կշարունակի գործել, որովհետև չկա ուրիշ մի բան, որով կարելի է փոխարինել:

Բանախոսը կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում անիրատեսական համարեց Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանի շուրջ: Նրա խոսքով՝ Ղարաբաղն, իհարկե, դրա համար կպայքարի, բայց առաջիկա տարիներին դրան հասնել չի հաջողվի:

«ԼՂ հակամարտությունը երիտասարդ է, մեզ մոտ ամեն ինչ դեռ առջևում է: Հավերժ հակամարտություններ չկան, ցանկացած հակամարտություն ի վերջո լուծվում է: Իսկ ի՞նչ պիտի լինի՝ հասարակությունը պիտի փոխվի. դա միայն իշխանության փոփոխությամբ չի ձեռք բերվում»,- ասաց նա:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}