Քաղաքական 12:00 03/04/2018 Աշխարհում

Ինչու է Էրդողանն ահաբեկիչ տեսնում ամենուր․ Փարիզում, Պրիշտինայում, Երուսաղեմում և նույնիսկ՝ հայելու մեջ

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Ինչպես ժամանակակից կյանքի անբաժան մաս դարձած բազմաթիվ այլ երևույթներ, այնպես էլ ահաբեկչությունը չունի համընդհանուր մեկ սահմանում, ինչն էլ միջազգային հարաբերություններում իրավունքի և քաղաքական նպատակահարմարության միջև մանևրելու մեծ դաշտ է ստեղծում։ Այլ կերպ ասած երկակի ստանդարտների կիրառման լայն հնարավորություն է առաջ գալիս, երբ կախված համատեքստից ու քաղաքական կոնյուկտուրայից միևնույն արարքը կարող է դիտարկվել տեռորիզմ կամ սեփական իրավունքների համար լեգիտիմ պայքար։ Միևնույն խումբը կարող է մեկի կողմից համարվել ահաբեկիչնների հանցախումբ, մյուսի կողմից արդարության համար պայքարող իդեալիստների լիգա։

Իհարկե, կան դեպքեր, երբ կա միջազգային կոնսենսուս այս կամ այն խմբին ահաբեկիչ համարելու հարցում, օրինակ՝ Ալ Քաիդան, Իսլամական պետություն կազմակերպությունը, Ջաբհաթ ալ-Նուսրան և այլն։ Բայց քիչ չեն նաև դեպքերը, երբ հակամարտության կողմերից մեկը, սովորաբար ավելի ուժեղը, սեփական գործողությունները հիմնավորելու համար դիմացինին հայտարարում է  ահաբեկիչ, և այդ պիտակավորման միջոցով «ավտոմատ» դառնում է բարոյապես ավելի բարձր և հավակնում է «հանդիսատեսի սիմպատիային»։

Այս մարտավարությունը բավականին հաճախ կարող ենք տեսնել Թուրքիայի նախագահ Էրդողանի մոտ, ով գրեթե բոլորին, լինի դա ներքաղաքական պայքարում, թե միջազգային հարաբերություններում, ովքեր չեն կիսում իր մոտեցումները, անվանում է ահաբեկիչ կամ լավագույն դեպքում ահաբեկիչներին սատարող։

Անցած շաբաթ նա հերթական անգամ աչքի ընկավ բարոյախրատական «կրակահերթերով», որոնց թիրախն էին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։ Վերջինիս նա անվանեց «ահաբեկիչ» և «օկուպանտ», այն բանից հետո երբ Բենյամին Նեթանյահուն, անդրադառնալով Գազայի գոտում Իսրայելի բանակի կողմից մարտի 30-ին իրականացրած գործողություններին Թուրքիայի նախագահի հնչեցրած քննադատությանը, թվիթերում գրել էր՝ «Աշխարհի ամենաբարոյական բանակին չպետք է բարոյականության դասեր տան նրանք, ովքեր տարիներ շարունակ անխտիր ռմբակոծել են քաղաքացիական բնակչությանը։ Ենթադրում եմ, թե ինչպես եք Ապրիլի 1-ը՝ սուտ ասելու օրը նշում Անկարայում»։

Էրդողանն իր հերթին անցած կիրակի Ադանայում տեղի ունեցած կուսակցական ժողովի ժամանակ դիմելով Նեթանյահուին նախ  նրան անվանեց «շատ թույլ ու խեղճ», ապա ավելացրեց, որ «մենք պայքարում ենք ահաբեկիչների դեմ, իսկ դուք՝ ոչ։ Քանի որ դուք ահաբեկիչ պետություն եք։ Դու նույնպես ահաբեկիչ ես»։

Թուրք-իսրայելական ամենաբարձր մակարդակով միմյանց նկատմամբ վիրավորանքների փոխանակումը վերջին տարիներին նորություն չէ։ Դրան ականատես եղանք 2009թ. հունվարին, երբ կրկին Գազայում Իսրայելի գործողությունների սուր քննադատությամբ հանդես եկավ Էրդողանը, 2010թ․ մայիսին «Մավի Մարմարա» նավի հետ կապված միջադեպից հետո, կամ բոլորին վերջերս՝ ԱՄՆ կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո։

Ինչ վերաբերում է նախագահ Մակրոնին, ապա անցած ուրբաթ օրը նա արժանացավ Թուրքիայի նախագահի խիստ քննադատությանը, երբ Փարիզում ընդունեց քրդական «Սիրիական ժողովրդական ուժեր» /SDF/ կազմակերպության ներկայացուցիչներին։ SDF-ի կազմում առաջատար դիրք ունի քրդական YPG աշխարհազորը, որին Թուրքիան համարում է ահաբեկչական կազմակերպություն և որի դեմ պայքարում է հյուսիսային Սիրիայում։

«Ամենաբարձր մակարդակով ահաբեկչական կազմակերպության անդամներին հյուրընկալելը ոչ այլ ինչ է, եթե ոչ թշնամանք Թուրքիայի նկատմամբ» հայտարարել է Էրդողանը՝ նշելով, որ Թուրքիային խաբելու փորձ է արվում։ Կրկին Ադանայում ելույթի ժամանակ Էրդողանը մեղադրեց Ֆրանսիային ու հպարտորեն հայտարարեց. «Եվս մեկ անգամ հիշենք մեր այն հերոսներին, ովքեր բռնեցին ֆրանսիացիների և նրանց հետ ակտիվորեն համագործակցող հայ հրոսակների թևից ու դուրս շպրտեցին այս հողերից։ Այն ուժերը, որոնք երեկ հայերին էին հրահրում, այսօր նույն խաղը ուրիշների միջոցով են ուզում խաղալ»:

2016թ. ձախողված պետական հեղաշրջումից հետո թուրքական իշխանությունների՝ իրենց ընդդիմախոսներին «գյուլենիստ ու ահաբեկիչ» անվանելու տխրահռչակ պրակտիկան նոր դրսևորում է ստանում նաև միջազգային ասպարեզում։ Մարտի 31-ին Թուրքիայի նախագահը խիստ քննադատության է ենթարկել Կոսովոյի վարչապետ Ռամուշ Հարադինաջին, այն բանից հետո, երբ վերջինս աշխատանքից ազատել է ՆԳ նախարարին և անվտանգության ծառայության ղեկավարին։

Պաշտոնանկությունները հետևել են Կոսովոյում գյուլենիստների հետ կապ ունենալու մեջ կասկածվող 6 թուրք քաղաքացիների ձերբակալությանը և Թուրքիա արտահանձնմանը։ Ո՞ւմ հրահանգներն է կատարում Կոսովոյի վարչապետը, երբվանի՞ց եք սկսել պաշտպանել նրանց, ովքեր հեղաշրջում են կազմակերպել Թուրքիայում՝ հարցրել է նախագահ Էրդողանը և հոխորտացել, որ Հարադինաջին վճարելու է այդ արարքի համար։

Միայն այս վերջին մեկ շաբաթվա ընթացքում նախագահ Էրդողանի ելույթները, դրանց տոնն ու օգտագործված ոչ պատշաճ բառապաշարը, խոսում են այն մասին, որ Թուրքիայի առաջնորդը շարունակաբար արհամարհում է գործող միջազգային իրավակարգը և հարաբերման տարրական կանոնները։ Անհարգալից ու անհանդուրժող վերաբերմունքը թե՛ դաշնակից, թե՛ մրցակից պետությունների նկատմամբ, ուժային գործողությունների նախապատվությունը, հաճախ օգտագործվող պիտակավորումներն ու նեոօսմանյան հովանավորչական տոնը վկայում են այն մասին, որ գործող թուրքական իշխանությունները դուրս են եկել թե՛ ներքին, թե՛ արտաքին վերհսկողությունից։

Ունենալ անկանխատեսելի, բռնկվող և ինչ-որ առումով իռացիոնալ ղեկավար, իսկական մարտահրավեր է ոչ միայն թուրքական ժողովրդավարության, այլ նաև ողջ տարածաշրջանի երկրների համար։ Ուստի երկարատև հեռանկարում նպատակահարմար կլինի, որ վերականգնվի Արևմուտք-Թուրքիա կառուցողական երկխոսությունը, մասնավորապես՝ ԵՄ անդամակցության բանակցությունների շրջանակում, ինչը Թուրքիային կվերադարձնի ոչ ուժային միջոցներով միջազգային հիմնախնդիրներ լուծելու պարադիգմ։

Իսկ թե ինչու է Թուրքիայի նախագահը ամենուր ահաբեկիչներ տեսնում, տարբեր պատճառներ ունի, բայց «գողություն անողն ամենաբարձրն է գոռում՝ բռնեք գողին» արտահայտությունն այստեղ կարող էր օգտակար լինել։ Միաժամանակ պետք է ընդունել, որ ահաբեկչության դեմ պայքարի նման մասշտաբային շահարկումը և մարդկանց օրինական մտավախությունների վրա նման կերպ վարպետորեն խաղալու համար մեծ տաղանդ է հարկավոր, որի պակասը նախագահ Էրդողանը չի զգում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}