Թուրքիան ակնկալում է, որ Ռուսաստանն իր քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ կսահմանի
Պաշտոնական Անկարան Մոսկվայից ակնկալում է, որ Թուրքիայի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել Ռուսաստան: «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիների համար պարտադիր դարձրեց 2015-ին, երբ Թուրքիայի հակաօդային ուժերը խփեցին ռուսական Су-24 կործանիչը:
«Մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ կտրուկ զարգանում են: Լուրջ ազդեցություն ունեցավ Անկարա Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցը: Մեկ տարում մեր ապրանքաշրջանառությունն ավելացել է 32 տոկոսով: Անցած տարի Թուրքիան Ռուսաստանից մոտ 5 մլն զբոսաշրջիկ է ընդունել, այս տարի ակնակալում ենք, որ այդ թիվը կհասնի 6 մլն-ի: Մենք սպասում ենք առանց վիզայի ռեժիմի հաստատմանը, որի մասին հայտարարել է ռուսական կողմը»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- «Ռուս-թուրքական հարաբերությունները դեռ ռազմավարական չեն, բայց այդ ուղղությամբ են շարժվում»
- Մենք ուշի ուշով հետևում ենք. Շավարշ Քոչարյանը՝ ռուս-թուրքական հարաբերությունների մասին
- C-400-ների վերաբերյալ ռուս-թուրքական պայմանագրի արժեքը կանցնի 2 մլրդ դոլարը
- «Նույնիսկ կարճաժամկետ ռուս-թուրքական մերձեցումները մեզ համար վտանգավոր են». քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց