Քաղաքական 19:00 20/04/2018 Հայաստան

Ոստիկաններն ու ցուցարարները (լրացվում է ըստ ժամանակագրության)

18:50
Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում գրեթե երեք ժամ լարված իրավիճակ էր:

Ոստիկանները բացում էին Մաշտոցի պողոտան, ակտիվիստները նորից փակում էին այն: Բողոքի ակցիա իրականացնելուց հետո ցուցարարները շարժվեցին Հանրապետության հրապարակ, որտեղ ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաք:

18:34
Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում ոստիկանների և ցուցարարների միջև լարվածությունը պահպանվում է:

Ոստիկանական մեծ խմբի ժամանումից հետո նրանք երկու մայթերի երկայնքով շղթա են կազմել՝ թույլ չտալով, որ քաղաքացիներն անցնեն փողոցը:

Նշենք, որ երթի մասնակիցները ընտրել էին հետևյալ մարտավարությունը՝  կանաչ լույսի ներքո փողոցն անցնելու պատրվակով հասնում էին փողոցի կենտրոնական հատվածն ու կանգնում: Ոստիկանները նրանց ուժով հեռացնում էին:

Երթևեկությունը կաթվածահար է, չնայած ոստիկանների միջամտությանը՝ փակ է Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը:

Բողոքի ակցիայի մասնակիցների թիվը գնալով ավելանում է:

Քիչ առաջ նրանց միացավ ցուցարարների նոր խումբ և միասին շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:

17:50
Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում
քաոսային վիճակ է: Ոստիկանները լրացուցիչ ուժերի օգնությամբ փորձում են բացել պողոտայի այդ հատվածը, որը պարբերաբար փակում են ցուցարարները: Ոստիկանները մի քանի երիտասարդի բերման ենթարկեցին, սակայն հայտնվեցին նորերը և նրանց էլ կրկին «բերման են ենթարկում»:

Փողոցը բացելուց հետո երթի մասնակիցները նստացույց սկսեցին՝  ի նշան կարմիր բերետավորների գործողությունների:

Ոստիկանները փորձեցին նրանց հեռացնել ճանապարհից, բայց տարիքով մարդիկ թույլ չեն տալիս երիտասարդներին ձեռք տալ և բոլորով միասին սկսեցին վանկարկել՝ «Ոստիկանը մերն ա, ոստիկանը մերն ա»:  

Մաշտոցի պողոտայում կարմիր բերետավորների թիվն ավելացավ, նրանք հեռացրերին նստացույց անողներին և պատ կազմեցին մայթի մոտ՝ թույլ չտալով երթի մասնակիցներին անցնել փողոցը:  Ոստիկանների և երիտասարդների միջև հրմշտոց սկսվեց: Մի քանի երիտասարդի բռնի ուժով բերման ենթարկեցին:

Քաղաքացիները փորձում են միջամտել, որ երիտասարդներին բերման չենթարկեն, բայց ապարդյուն:

17:00
Նիկոլ Փաշինյանի գլխավորած երթը հասավ Մանկական զբոսայգի՝ Կոմայգի:  «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդն ասաց, որ ցուցարարները մտնեն այգի և հանգստանան:

Դրան զուգահեռ ցուցարարների մի խումբ փակել է Ամիրյան-Մաշտոց խաչմերուկը: Նրանք «Միացեք, միացեք» վանկարկումներով կոչ են անում միանալ իրենց երթին: Երբ ոստիկանը նրանց հորդորեց շարունակել ճանապարհը, ակտիվիստները սկսեցին վանկարկել՝ «Ոստիկանը մերն ա»:

Այս հատվածում ևս երթևեկությունը կաթվածահար է, վարորդներն ազդանշաններով ողջունում են  ցուցարարներին:

Նշենք, որ այսօր առավոտից ակտիվիստները քաղաքի տարբեր փողոցներում փորձում են փակել փողոցները, այդ թվում՝ մեքենաներով: Դրա պատճառով  լարված իրավիճակ է առաջանում ցուցարարների և ոստիկանների միջև: Մեծ թվով ոստիկաններ են ժամանում տվյալ վայրեր, փորձում են բացել փողոցները:

Ոստիկանները, այդ թվում՝ քաղաքացիական հագուստներով, «բերման են ենթարկում» ցուցարարներին:

17:00
Ցուցարարը ոստիկանին՝ «Ես հաջորդով կգամ, էլի»:

16:30
«Այսօր մեր ակցիաները հաջողվել են»,- այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց  «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այսօր իրենց գործողությունների թափը, ծավալը կրկնապատկվել է հանրապետության ողջ տարածքով:

«Մենք  շարունակում ենք նույն քաղաքական գծի մեջ մնալ, և մեր գործողություններում բացառվելու է բռնությունը: Եթե նույնիսկ ոստիկանները բռնություն են գործադրում մեր կողմնակիցների նկատմամբ, մենք բռնությամբ չենք պատասխանելու: Մենք ունենք մեր հանրության 80 տոկոսի աջակցությունը և Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե այսօր ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը հասել է շուրջ 200-ի, ինչո՞վ կբացատրի դա, նա նշեց, որ դա պայմանավորված է մասնակիցների թվի աճով:

«Ինչքան շատ են ցույցի մասնակիցները, այնքան մեծ է բերման ենթարկվածների թիվը: Հայաստանի քաղաքացին ազատագրված է, և նրան հնարավոր չէ կանգնեցնել»,- ընդգծեց նա:

15:40
Այս պահին
երթևեկությունը կաթվածահար է մայրաքաղաքի մի շարք փողոցներում՝ Գարեգին Նժդեհ հրապարակում, Սեբաստիա փողոցում,  Արշակունյաց, Մաշտոցի  պողոտաներում: Ցուցարարները տարբեր խմբերով քայլում են Երևանի փողոցներով: Ոստիկանները շարունակում են «բերման ենթարկել» երիտասարդներին:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Գյուլբենկյան փողոցից քայլերթով շարժվեց Դավիթաշեն, Հալաբյան, Սեբաստիա փողոցներ, ողջունեց  Մալաթիայի տոնավաճառի  աշխատողներին, որոնք հավաքվել էին ցուցարարներին դիմավորելու:

Այժմ ցուցարարները քայլում են Իսակովի պողոտայում:

 

15:26
Արշակունյաց պողոտայում
լարված իրավիճակ է: 

Մեկ մեքենա ևս հորիզոնական կանգնեց և չի շարժվում: Ոստիկանները փորձում են քարշակի օգնությամբ մեքենաները դուրս բերել: Դանիել Իոննիսյանը նշեց, որ եթե մեքենայում մարդ կա, ապա չեն կարող մեքենան քարշակով դուրս հանել: Սակայն ոստիկանները մեքենաները փողոցի երթևեկելի հատվածից դուրս բերեցին:

Դրանից հետո ևս մեկ մեքենա փորձեց կանգնել, բայց ոստիկանները բռնի ուժով  մեքենայից դուրս հանեցին վարորդին: Նրան փորձեցին մտցնել ոստիկանական մեքենա, սակայն  տղամարդու ինքնազգացողությունը վատացավ: Մարդիկ ոստիկաններին հորդորում են բաց թողնել այդ տղամարդուն, սակայն ուժով մտցրեցին մեքենա և տարան ոստիկանություն: 

Նրա մեկ կոշիկը մնաց փողոցում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ըստ ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյայի՝ այսօր փակվող Ակնայի մոնիթորինգի կենտրոնում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Մի խումբ կենդանի հա ասում ա «հանձնվեք, հանձնվեք, որ մենք պադավատներ ու թիկնապահներ ունենանք. Անժելա Էլիբեգովա
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փարիզում գողացել են Rafale կործանիչ արտադրող ընկերության գաղտնի տվյալներով պայուսակը
Rafale կործանիչներ արտադրող ֆրանսիական Dassault Aviation ավիաշինական ընկերության աշխատակցից գողացել են համակարգիչ, որը պարունակում է ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:23
Վահե Հովհաննիսյան. Ինչ շարժում է սկսվում
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. «Սկսված «Տավուշյան շարժումը» կարիք ունի...
Աղբյուր` Panorama.am
11:16
Ոսկեպարի 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին հայտնվում է գրեթե սահմանագծին
«Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է քարտեզային տեսանյութ՝ «ՀՀ կառավարության հայտարարած` Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում»
Աղբյուր` Panorama.am
11:06
Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել իրենցից մեկի դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 10։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
10:54
ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյանի և Բայրամովի հնարավոր հանդիպման մասին
Ղազախական կողմի առաջարկով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևանը կտեղեկացնի, երբ դրա շուրջ...
Աղբյուր` Panorama.am
10:37
Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում. Աբրահամյան
«Գոնե վերևի էշելոններում ՀՀ-ին սպասվող աղետը ընկալում են, սակայն այս դեպքում իշխանության պահպանման թեման նրանց համար կյանքի ու մահի հարց է և դա երկարաձգելու համար զոհաբերվում է Հայաստան պետությունը»։
Աղբյուր` Panorama.am
10:26
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Կոնվերս Բանկը մասնակցելու է ապրիլի 27-28-ը կայանալիք Career City Fest-ին՝ ներկայացնելով Բանկի HR բրենդը և թափուր հաստիքները: Բանկից...
Աղբյուր` Panorama.am
10:12
Պարեկներն արգելում են բեռնատարների մուտքը Երևան
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան:   
Աղբյուր` Panorama.am
10:04
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ
Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքից ազատելու միջնորդությունն այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Դադոյանը չբավարարեց։...
Աղբյուր` Panorama.am
09:54
ԵԱ. Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը (92 կգ) հաղթել է Ադրբեջանի ներկայացուցիչ կուբացի Ալֆոնսո Լորեն Բերտոյին և դուրս եկել Եվրոպայի...
Աղբյուր` Panorama.am
09:53
Աննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում. «No comment»
Համացանցում հրապարակվել են գաղտնի հրապարակված կադրեր Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանից, երբ վերջինը գնացքով մեկնում է Գյումրի։ Տեսանյութում...
Աղբյուր` Panorama.am
09:48
Բելառուսը հայտարարել է պետության արևմուտքում լարվածության աճի մասին
Արևմուտքի գործողությունների պատճառով Բելառուսի արևմտյան սահմանին իրավիճակը գնալով սրվում և պայթյունավտանգ է դառնում։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Ապրիլի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է երեքշաբաթյա...
Աղբյուր` Panorama.am
09:33
Թուրքական դրոշներով հակահայկական ակցիայի մասնակիցները վանկարկում են «Փաշինյան»
Թելեգրամի ալիքներում արագորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ Թուրքիայի, Ադրբեջանի դրոշներ բռնած բազմաթիվ մարդիկ վանկարկում են «Փաշինյան,...
Աղբյուր` Panorama.am
09:21
Ապրիլի 26-ին փոխանակման կետերում դոլարն էժանացել է, եվրոն և ռուբլին՝ թանկացել
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 26-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Գյումրիում ՔՊ-ի առջև ծառացած հարցերն ու խոչընդոտները լուծելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Կիրանցի հատվածում Վրաստան տանող ճանապարհը քանի օր է՝ գյուղացիները շարունակում են...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ՔՊ-ն կհանդիպի ՍԴ դատավորի թեկնածու, հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են»
«Հրապարակ» թերթը գրում է. «Շուրջ մեկ շաբաթ ընթացող բողոքի ակցիաները երեկ դուրս եկան Տավուշի սահմաններից ու տարածվեցին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Եթե Հուլիոս Կեսարի՝ «Եկա, տեսա, հաղթեցի» հանրահայտ ասույթի ոճը տեղադրենք մեր օրերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին
13:55 25/04/2024

Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}