Հասարակություն 19:03 28/04/2018 Հայաստան

Ես իլյուզիաներ չունեմ, հավատում եմ, որ իմ անունը վանկարկելիս, ինքներդ ձեր անունն եք վանկարկում. Փաշինյան (լրացված է)

19:06
Փաշինյանը հայտարարեց վաղվա անելիքների մասին։ Նա նշեց՝ վաղվանից, չնայած գործընթացները բարենպաստ ճանապարհով են ընթանում, սակայն 12։00-ից ՀՀ ողջ տարածքով Երևան մայրաքաղաքում վերսկսվում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները, բոլոր ճանապարհները փակվում են։

Նա, սակայն, ասաց՝ ճանապարհները ուղիղ 16։00-ին բացվում են, որպեսզի ժողովուրդն անարգել կարողանա հասնել Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու 19։00 կայանալիք հանրահավաքին։

Նա պատճառված անհարմարությունների համար ներողություն խնդրեց այն բոլոր քաղաքացիներից, ովքեր «մինչ այժմ կարողացել են անտարբեր մնալ այս իրադարձությունների նկատմամբ և նախընտրում են ֆուտբոլ նայել, կինո նայել», սակայն նշեց, որ իրենց պայքարը նաև նրանց համար է, որովհետև համոզված են՝ նաև իրենց համար է ստեղծվելու այնպիսի Հայաստան, որտեղ իրենց իրապես ազատ ու երջանիկ են զգալու։

«Այս բոլոր ակցիաները տեղի են ունենում մեկ պահանջով՝ ժողովրդի թեկնածուին անհապաղ ընտրել ՀՀ վարչապետ»,- ասաց նա։

Վանաձորի հանրահավաքը եզրափակվեց երթով։ 

19:03
«Ելք» խմբակցության ղեկավարը նշեց, որ Երևանում ջրցաններ, մահակներ, վահաններ պետք է չլինեն, պետք է լինեն ոստիկաններ, որոնք պետք է ապահովեն իրենց ակցիաների անվտանգությունը, բայց կրկին ընդգծեց՝ իրենց շարժումը բաց ձեռքերի շարժում է, և որևէ մեկի նկատմամբ անհարգալից վերաբերմունք չի կարող լինել։

Փաշինյանը կոչ արեց ողջունել ոստիկաններին, ապա նշեց. «Սա տրյուկ չէ, սրանից հետո սա լինելու է քաղաքացու և ոստիկանի հարաբերությունների էությունը։ Ես ուզում եմ հավատալ, որ այս պահից սկսած՝ ՀՀ-ում չեն լինելու բարիկադներ, հետևաբար բարիկադների բացակայությունը մեզ դնում է նույն կողմում»:

Նաև ասաց, որ այս պահից կանգնած են ուս ուսի՝ հանուն ազատ և երջանիկ Հայաստանի։

Փաշինյանը հանրահավաքի մասնակիցներին տեղեկացրեց, որ ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է՝ վարչապետի թեկնածու չի առաջադրելու։ Նրա խոսքով՝ սա վատ չէ, բայց լավ էլ չէ, իսկ որպեսզի լավ լինի, կարծում է՝ ճիշտ կլինի, եթե ՀՀԿ-ն հայտարարի, որ այլ խմբակցությունների հետ համատեղ վարչապետի թեկնածու է առաջադրելու ժողովրդի թեկնածուին։

«Ես պատրաստակամ եմ հանդիպել ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորների հետ՝ միաժամանակ, որ հավաստիացնեմ նրանց, որ այս պրոցեսով, երբ ասում ենք՝ փակում ենք ներհայաստանյան ատելության էջը, մենք դա ասում ենք ամենայն լրջությամբ, և եթե նրանք անեն իրենց քայլը՝ ՀՀԿ և մյուս խմբակցությունների պատգամավորները, նրանք դրանով կդառնան այդ պատմական նվաճման համահեղինակներ»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ասելով, որ հուսով է՝ այլ քաղաքական ուժերը, քաղաքական գործիչներն անգամ չեն փորձի գողանալ ժողովրդի հաղթանակը, որովհետև դա կբերի այդ քաղաքական գործիչների և ուժերի դուրսմղմանը Հայաստանի ներքաղաքական դաշտից։ 

18:44
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մարտի 31-ին Գյումրիից իրենց սկսած քայլարշավի հաջորդ կետը Լոռու մարզն էր, և ինքը երբեք չի մոռանա այն գորովանքը, այն սերը, այն օգնությունը, որ Լոռու մարզը ցույց է տվել իրենց։

«Վանաձոր հասնելու մեր քայլարշավն ամենածանրն էր երևի, որովհետև այդ օրը մենք տեղատարափ անձրևի տակ 22 կմ քայլեցինք, և մեզ թվում էր՝ վերջ, այդ օրվանից հետո ճանապարհը չենք կարող շարունակել, բայց այն ջերմությունը, որով մեզ ընդունեցին Վանաձորում ոչ միայն մեր ընկերները, այլև մարդիկ, ում տեսնում էինք առաջին անգամ, իմացեք՝ հավիտյան տեղ ունեք մեր սրտում, որովհետև դուք մեզ ուժ տվեցիք, նոր էներգիա տվեցիք»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ քայլարշավով Վանաձոր մուտք գործելուց 22 օր հետո վերադարձել են՝ ՀՀ հպարտ քաղաքացիներին տեղեկացնելու, որ նրանք հաղթել են, և այդ հաղթանակը նրանց ձեռքից որևէ մեկը չի կարող գողանալ՝ լինի նա ընդդիմությունից, թե իշխանությունից։

«Շատերը փորձում են ներկայացնել, թե այս բանավեճը անձերի մասին է՝ ով պիտի զբաղեցնի ՀՀ վարչապետի պաշտոնը, իրականում խոսքն այն մասին է՝ արդյո՞ք այս ներքաղաքական ճգնաժամը լուծվելու է, թե՞ շարունակվելու է»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ եթե ՀՀ-ում մայիսի 1-ին վարչապետ ընտրվեց որևէ այլ մեկը, և ոչ ժողովրդի թեկնածուն, ապա ՀՀ-ում և Սփյուռքում բողոքի ակցիաները շարունակվելու են տասնապատիկ ծավալներով։

«Ես իլյուզիաներ չունեմ, որպեսզի մտածեմ, որ դուք իմ անունը վանկարկելիս իմ անունն եք վանկարկում, ես հավատում եմ, որ դուք ինքներդ ձեր անունն եք վանկարկում, որովհետև ասել եմ և ասում եմ՝ Հայաստանում հաղթանակած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն ունի մեկ առաջնորդ, և այդ առաջնորդը դու ես»,- ասաց նա։

Փաշինյանը հույս հայտնեց, որ մյուս խմբակցությունները ոչ միայն թեկնածու չեն առաջադրելու, այլև առանց նախապայմանների պաշտպանելու են ժողովրդի թեկնածուին։

«Հակառակ դեպքը չեմ ուզում նույնիսկ քննարկել, որովհետև հակառակ դեպք չի լինելու»,- ասաց նա։

18:24
«Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը, հանրահավաքի մասնակիցներին դիմելով, ելույթը սկսեց Գարեգին Նժդեհի խոսքերով՝ «Երբ ազգը դառնում է բանակ, հնարավոր չէ նրան ծնկի բերել»։

«Այս ազգը իր համախմբվածությամբ բանակ դարձավ 88 թ., այսօր այս հաղթանակած ժողովուրդը, որ տարիների ընթացքում աղքատության, արտագաղթի շեմին է հասել, նորից դարձել է բանակ՝ իր ազատության, անկախության համար»,- ասաց նա՝ հավելելով, որ այդպիսով ժողովրդին ստիպել են համախմբվել։

«Էս ժողովուրդը մուրացկան չի, աշխարհահռչակ ազգ ենք մենք, երբեք թույլ չենք տա, որ մեր պապերի գերեզմանները պղծվեն, մեր զոհված եղբայրները մոռացվեն, մեր կենդանի հերոսները, լեգենդները մնան անշուք, անհավատ»,-ասաց Միքայելյանը։

Նա կրկին հիշեցրեց՝ վրեժխնդրություն չի լինելու։ 

17:55
Նիկոլ Փաշինյանը ժամանեց։ Նա ծափերի ու բացականչությունների ներքո բարձրացավ հարթակ։

17:40
Վանաձորի Հայքի հրապարակում քիչ անց կմեկնարկի «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը։ Մարդիկ հրապարակ են եկել անձրևանոցներով։ Նրանք այժմ սպասում են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ժամանելուն։

Վանաձորցիները հրապարակ են եկել «Նիկոլ, Վանաձորը քո հետ է», «Նիկոլ, դբա լավը», «Նիկոլ, վարչապետ» և այլ պաստառներով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}