Առաքել Մովսիսյանը ԱԱԾ-ին է հանձնել իր պատմական «Շմայսեր»-ը
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իր վերջին անօրիանակն զենքերն է հանձնել ԱԱԾ-ին: Այս մասին նա հայտնել է «Ազատության» հետ զրույցում։
«Իմ պատմական «Շմայսեր» անունով ավտոմատը, նաև մի քանի փամփուշտ, հիշեցի, որ պահած էր, ասեցի՝ թող չմնա, փչանա, զանգեցի իմ քննիչ Հովհաննիսյանին, անձամբ ներկայացա, ասեցի, որ էս էս բաները գտել եմ: Հիշեցի, որ պահել էի, հիշողությունս եկավ տեղը, ինքնակամ զանգեցի, ինչ կար անօրինական, իմեննոյ բերեցի հանձնեցի»,- ասել է նա:
Նա ասաց, որ ուզում է հանգիստ, օրինական կյանքով ապրել:
«Կոչ եմ անում օրինակ ծառայեն, ոչ մի հարցում չհապաղեն, բերեն այդ զենքերը հանձնեն», - ԱԱԾ-ից դուրս գալիս «Ազատությանն» ասաց Մովսիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն՝ Առաքել Մովսիսյանի տան խուզարկության մասին
- Առաքել Մովսիսյան. ԱԱԾ աշխատակիցները շատ շնորհքով են ներխուժել
- «Ժամանակ». Առաքել Մովսիսյանը շարունակելու է ապրել այնպես, ինչպես մինչ օրս