Քաղաքական 12:00 27/06/2018 Հայաստան

Ալիևի նախիջևանյան գամբիտն ու թուրքական կործանիչները

Հեղինակ` Աննա Մկրտչյան

Հունիսի 26-ին Ադրբեջանի զինված ուժերի հարյուրամյակի կապակցությամբ Բաքվում զորահանդես էր կազմակերպվել, որի ժամանակ ցուցադրվել են մի շարք հարձակողական զենքեր, հրթիռային համակարգեր, հրանոթներ, անօդաչու սարքեր։ Ուժի ցուցադրումը զուգորդվել է ուժի կիրառման սպառնալիքով, ռազմական հռետորաբանությամբ և հակահայկական կոչերով։

Նախագահ Իլհամ Ալիևը իր ելույթում մասնավորապես ընդգծել է, որ «ի վիճակի են ոչնչացնելու թշնամու ցանկացած ռազմավարական օբյեկտ», հպարտացել է բանակի ձեռքբերումներով, խոսել «ապրիլյան հաղթանակի» և առանձնակի անդրադարձ կատարել Նախիջևանում իրականացրած «հաղթական գործողություններին»։

Զորահանդեսից հետո Բաքվի երկնքում ցուցադրական թռիչք է իրականացրել թուրքական կործանիչների խումբը։

Ռևանշիզմի ծանրության տակ իրականացվող քարոզն ու սեփական իշխանության կարևորության ցուցադրման մոլուցքն իր տեղում, բայց ի՞նչ նպատակ ուներ դիրքային փոփոխություններն ու լարվածության աճը Նախիջևանում։ Ի՞նչ ռազմական ու ռազմավարական խնդիր է լուծում Ադրբեջանը Նախիջևանում կամ Նախիջևանի միջոցով, որն այդքան քննարկումների տեղիք է տվել նաև Հայաստանում։ Հայկական իշխանություններն ու ռազմական փորձագետներն արդեն իսկ արտահայտվել են հարցի շուրջ՝ ներկայացնելով ադրբեջանական կողմից  «հաղթարշավի սնանկությունը»։

Այստեղ կարևոր է նշել, որ Նախիջևանի կողմից ակտիվացումը որոշ առումով կապված է նաև Հայաստանի կողմից միջին հեռավորությամբ հրթիռների ձեռք բերմամբ, որոնք վտանգի տակ են դնում Ադրբեջանի խորքային օբյեկտները։ Եվ Նախիջևանում որոշակի հարձակողական զինատեսակների տեղադրմամբ ադրբեջանական կողմը փորձում է հավասարակշռել այս վտանգը՝ թիրախավորելով Հայաստանում գտնվող ռազմավարական օբյեկտներին, այդ թվում՝ Երևանին։ Բելառուսական «Պոլոնեզ» համակարգերը, որոնք ցուցադրվեցին այդ նույն շքերթին, ենթադրվում է, որ որոշ չափով հակակշռելու են հայկական «Իսկանդերին»։

Այդուհանդերձ, պետք է հասկանալ, թե Նախիջևանի տարածքից եկող սպառնալիքը ինչքանով է իրական ու իրականանալի։ Այդ ուղղությամբ ռազմական գործողություններ ձեռնարկելը լրացուցիչ բարդությունների հետ է կապված և կարող է ունենալ աշխարհաքաղաքական լայն հետևանքներ։

Նախ իրավական տեսակետից, Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում է հիմնավորել, որ ինքն իրավունք ունի ուժ կիրառել այսպես ասած իր «գրավյալ տարածքներն ազատագրելու» համար։ Հայաստանի վրա ցանկացած կրակոց կնշանակի այդ թեզի հերքում և պարզ ագրեսիա հարևան երկրի նկատմամբ։ Երկրորդ, Հայաստանի վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կնշանակի ՀԱՊԿ մեխանիզմների գործադրում և կբերի այդ կառույցի, մասնավորապես Ռուսաստանի պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտություն։

Թեպետև ռազմական տեսակետից Նախիջևանի աշխարհագրական դիրքը բավականին խոցելի է հայկական զինուժի համար, բայց այստեղ ևս խնդիր կա կապված Նախիջևանի նկատմամբ Թուրքիայի ունեցած պարտավորությունների հետ։ Նախիջևանի ինքնավարությունը կազմավորվել է ռուս-թուրքական 1921թ. Մոսկվայի պայմանագրով և վերահաստատվել է 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով։

Պատահական չէ, որ 1993թ.-ին Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլերը սպառնում էր պատերազմ սկսել Հայաստանի դեմ, եթե վերջինս հարձակվի Նախիջևանի վրա, և միաժամանակ թուրքական բանակը զորավարժություններ էր կատարում սահմանի մոտ։ Այդ զարգացումներին անտարբեր չէր նաև Ռուսաստանը, որը նույնպես զորաշարժեր էր սկսել։ Այս պատմական փորձը ցույց է տալիս, որ Նախիջևանի ճակատում ակտիվ ռազմական գործողությունները չեն կարող մնալ հայ-ադրբեջանական հակամարտության երկկողմ օրակարգում։

Եվ այսպես, Նախիջևանի տարածքից Հայաստանի նկատմամբ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքը կարող է ունենալ երկու պատասխան։ Հայաստանը, շախմատային լեզվով ասած, ընդունում է գամբիտը, այն է՝ Նախիջևանի զոհաբերումը՝ ենթադրյալ դիրքային առավելություն տալով Ադրբեջանին, որի հաշվարկով այդ դեպքում հակամարտությանը կարող են ներգրավվել նաև թուրքական կործանիչները։ Հայաստանը չի ընդունում գամբիտը, և շարունակում է զարգացնել իր ֆիգուրներն այլ ուղղությամբ, օրինակ՝ «սլավոնական պաշտպանությամբ»։

Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման ընթացիկ պայմաններում նախիջևանյան գամբիտը կարող է այնքան էլ արդյունավետ չթվալ, բայց իրադարձություններն արագ են զարգանում և պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին։

Երկու դեպքում էլ պետք է լուրջ հաշվարկներ կատարել՝ առանց ավելորդ տագնապի և նաև անտեղի ինքնավստահության։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}