Թուրքիայում 4 լրագրողի դատապարտել են Գյուլենի հետ կապերի համար
Ստամբուլի դատարանը իշխանությունների կողմից փակված Zaman ընդդիմադիր թերթի 4 նախկին լրագրողների դատապատել է ազատազրկման։ Նրանք կասկածվում են ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Լրագրողներ Ալի Բուլաչը և Շահին Ալփայը դատապարտվել են 8 տարի 9 ամսվա, իսկ նրանց գործընկերներ Մյումթազեր Թյուրքյոնեն և Մուստաֆա Ունալը՝ 10.5 տարվա ազատազրկման։
Հիշեցնենք, որ թերթը փակվել էր 2016 թվականի պետական հեղաշրջման փորձից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան