Մոսկվայում Սամի Նասերիի շահերի պաշտպանը հայ է
Մոսկվայի կարաոկե-բարերից մեկում ծեծկռտուքի ժամանակ տուժած ֆրանսիացի դերասան Սամի Նասերի վիճակը վիրահատությունից հետո բավարար է գնահատվում։։ «Իզվեստիա»-ն գրում է, որ այս մասին հայտնել է հայազգի փաստաբան Նարեկ Կոստանյանը։
«Նա ապաքինվում է, շուտով դուրս կգրեն»,- ասել է փաստաբանը։
Նա ավելացրել է, որ վրդովված է տեղի ունեցածով և շոկի մեջ, քանի որ Ռուսաստանում շատ նախագծեր ու երկրպագուներ ունի։ Դերասանին միշտ շատ լավ են ընդունել Ռուսաստանում։
Կոստանյանի խոսքով՝ Նասերին պնդում է, որ քրեական գործ հարուցվի։ Նա մտադիր է ապահովագրության փոխհատուցում ստանալ։ Առողջության պատճառված վնասի չափը կորոշվի դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա։