Մարուքյան. Արտակ Զեյնալյանն է, որ պետք է ընտրվի Երևանի քաղաքապետ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն այսօր Երևանի ավագանու ընտրությունների մասնակից «Լույս» դաշինքի քարոզարշավին եկել էր ԱԺ-ում հոբելյանական միջոցառմաnը մասնակցելուց հետո։ Քաղաքացիների առաջ ելույթ ունենալով, նա թվարկեց, թե ինչու պետք է ընտրել քաղաքապետ իրենց թեկնածուին՝ Արտակ Զեյնալյանին.
«Նախ պայքարել է պետություն ունենալու համար, հետո պայքարել է այդ պետությունը արտաքին թշնամուց պաշտպանելու համար, հետո պայքարել է պետության ներսում մարդու իրավունքները պաշտպանելու համար, հետո պայքարել է մարդkանց առողջության համար, հետո պայքարել է որպես պատգամավոր լավ օրենքներ ունենալու համար, հետո պայքարել է որպես ընդդիմադիր գործիչ, որպես առողջ քաղաքական համակարգ ստեղծող մարդ։ Հիմա էլ պայքարում է արդարության համար՝ որպես արդարադատության նախարար»։
Մարուքյանն ասաց, այսօր երևանցիները շանս ունեն օգնել, որ Երևանը ղեկավարելու պատասխանատվությունը ստանձնի Զեյնալյանը։
«Սա շատ լուրջ հնարավորություն է, որից պետք է օգտվել առանց երկմտելու»,-նշեց նա։
Անդրադառնալով վերջին օրերին հրապարակված հարցումների արդյունքներին, ներկաներին հորդորեց չխաբվել դրանցով, նա այս առումով հիշեցրեց Բրեքսիթի ու ԱՄՆ նախագահի ընտրությունների նախօրեներին հրապարակված արդյունքները, որոնք չհամապատասխանեցին իրականությանը։
«Բոլոր հարցումներով Հիլարի Քլինթոնն արդեն ընտրված էր, նա արդեն ընտրվել էր։ Բայց ի՞նչ եղավ, նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը։ Այս ընտրություններն ինձ այդ են հիշեցնում»,-հայտարարեց Մարուքյանը՝ վկայակոչելով իրենց հանդիպումների ընթացքում տեսածը։
Նա կրկնեց Փաշինյանի՝ երեկվա հայտարարությունը, ապա վերահաստատեց. «Այո, ոչ մի պայմանավորվածություն ոչ մեկի հետ չկա։ Երևանցիներն իրենք են սեպտեմբերի 23-ին որոշելու, թե ով է քաղաքապետը։ Իրենց ձայնով են որոշելու, որ 5 տարին մեկ են այդ հնարավորություն ունենում, Երևանի բնակիչներն են լինելու ընտրության պատասխանատուն։ Ես ձեզ կոչ եմ անում սեպտեմբերի 23-ին գնալ ընտրատեղամասեր, ցույց տալ, որ բոլոր ուսումնասիրությունները սխալ են, և Արտակ Զեյնալյանն է, որ պետք է ընտրվի Երևանի քաղաքապետ»։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի ընտրություններում փորձարկվելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունները. Ա. Զեյնալյան
- Ցանկալի կլիներ, որ ընտրարշավն անցկացվեր առանց սև փիառի. Զեյնալյան
- Մենք գալիս ենք առաջնորդելու Երևանը, պատասխանատվություն ստանձնելու. Արտակ Զեյնալյան
- Արամ Սարգսյան. Տեսանյութի հրապարակումն իմ դեմ է
- Ինչպե՞ս կարելի է նեղացնել ձեզ հետ ճամփա անցած թիմին. Արամ Սարգսյան
- Սաղ մեր մարդիկ են, բոլոր թեկնածուների ցավն էլ տանեմ. Արամ Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան