Նորածին երկվորյակներին լքած մայրը ցանկանում է հետ վերադարձնել իր փոքրիկներին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Մանե Թանդիլյանն այսօր հանդիպում է ունեցել Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների մայրիկի հետ, ով գիտակցելով, որ սխալ որոշում է կայացրել, ցանկանում է հետ վերադարձնել իր փոքրիկներին։
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Մանե Թանդիլյանի և մայրիկի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ երկամսյա ժամկետում նա կանի իրենից կախված առավելագույնն՝ իր սոցիալական կարգավիճակը բարելավելու և երեխաներին իր հոգածության տակ վերադարձնելու նպատակով։
«Հայտնում ենք, որ ներկայումս փոքրիկ երկվորյակների որդեգրման գործընթացը կանգնեցված է երկամսյա ժամկետով։
Միևնույն ժամանակ արդեն իսկ մշակվել է ճանապարհային քարտեզ մայրիկին անհրաժեշտ և համապարփակ սոցիալական աջակցություն տրամադրելու համար։
Բոլոր այն քաղաքացիներն, ովքեր մտահոգված էին և շարունակում են մտահոգվել փոքրիկների և իրենք մայրիկի ճակատագրով, կարող են սոցիալական աջակցության իրենց առարկայական առաջարկներն ուղարկել նախարարության ֆեյսբուքյան էջին»,-ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյանը մտադիր է անձամբ հանդիպել նորածին երեխաներին լքած մոր հետ
- Գիշերօթիկի մոտ գտած նորածին երեխաների վրա բռնության հետքեր չեն եղել
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան