Հաշվեքննիչ պալատի գործուղումների ծախսերը նախորդ տարվա համեմատ կրճատվել են
«ՀՀ դատախազությանը նախատեսվում է ֆինանսավորել 3 ծրագրերի գծով»,-2019 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ այսօր ԱԺ-ում ասաց ՀՀ դատախազության գլխավոր քարտուղար Համայակ Նավասարդյանը։
«Դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն»՝ 5 մլրդ 39 մլն դրամի չափով, «Մասնագիտական ուսուցում և որակավորման բարձրացում»՝ 17 մլն 66 հզր դրամի չափով և «Փորձաքննությունների ծառայություններ»՝ 284 մլն դրամի չափով»,- ասաց նա:
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն իր հերթին նշեց, որ նախորդ տարվա համեմատ կրճատվել են գործուղումների ծախսերը: Դրամական խրախուսումների մասով կա 24 մլն դրամի աճ:
«Անցած տարվա բյուջեի հետ համեմատած՝ տարբերությունը կազմում է 55 միլիոն դրամ»,- ասաց նա։
ՀՀ քննչական կոմիտեի գալիք տարվա հատկացումներն էլ ներկայացրեց դեպարտամենտի ղեկավար Արամ Նիկոյանը: Ըստ նրա՝ բյուջետային հայտով կիրականացվի 1 ծրագիր և 5 միջոցառում, կտրամադրվի 7 մլրդ 839 մլն դրամ, որը 25.8 տոկոսով ավելի է նախորդ տարվանից:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ ապարատի պահպանման ծախսերը կկազմեն 723 մլն 600 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 15.3 տոկոսով:
Ինչ վերաբերում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին, ապա նրա խոսքով՝ ԿԸՀ պահպանման ծախսերը կկազմեն 360 մլն 907 հազար դրամ, որի հիմնական մասը կուղղվի աշխատավարձի վարձատրությանը: Ընտրությունների կազմակերպման և անցկացման համար կտրամադրվի 734 մլն դրամ:
2019 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումները կշարունակվեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ի համատեղ նիստում:
Հարակից հրապարակումներ`
- Ավելի քան 27 միլիոն դրամ՝ դատաիրավական բարեփոխումների համար
- Կան ամիսներ, որ գանգատները նախորդ տարիների ցուցանիշները գերազանցում են 10 անգամ. ՄԻՊ
- Փորձելու ենք հնարավորինս կրճատել արդարադատության ծախսատարությունը․ Կարեն Փոլադյան
- Կառավարությունը կրճատել է 2019-ին իրականացվելիք ծրագրերի թիվը
- Նախատեսում ենք մեքենաների օտարում, գումարները կուղղվեն բյուջե. Էմիլ Տարասյան
- Պատգամավորների և աշխատակազմի գործունեության նյութատեխնիկական պայմանները կբարելավվեն. Արա Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը