«Վերածնունդ»-ի ֆինանսավորման համար ՀԿ-ն դիմել է առևտրային բանկերին
ԵՊՀ շրջանավարտների միավորումը Հայաստանի 16 առևտրային բանկերին, առաջարկել է սեփական միջոցների հաշվին (առանց Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման) հիփոթեքային վարկավորման պայմաններ տրամադրել «Վերածնունդ» երիտասարդական ավանի շահառուներին:
ՀԿ էջում հրապարակված հայտարարության համաձայն, բանկերի կողմից հիփոթեքային վարկավորման պայմանների ներկայացման վերջնաժամկետն է 2018թ. նոյեմբերի 16-ը:
«Այդ պատճառով նախապես հայտարարված վիճակահանության օրերն առավել նպատակահարմար է տեղափոխել հաջորդիվ՝ բանկերի կողմից ներկայացված վարկային առաջարկների վերաբերյալ տեղեկատվությունը շահառուներին տրամադրելուց հետո, որի մասին լրացուցիչ կծանուցենք:
Մենք գործադրում ենք հնարավոր բոլոր ջանքերը ծրագրի սոցիալական հասանելիության բարձր աստիճանը պահպանելու համար»,-ասված է տարածած հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ԿԲ-ն «Վերածնունդ» ծրագրի հետ որևէ կապ չունի, երբևէ չի ստանձնել որևէ պարտավորություն ծրագրի իրականացման համար
- Արսեն Քարամյան. Ինձ համար շոկային էր «Վերածնունդ» ծրագրի վերաբերյալ որոշումը
- «Վերածնունդ»-ի բնակարանների վիճակահանությունը հետաձգվել է մի քանի ամսով
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան