Ռուսաստանում առաջարկել են թաղել Լենինին մահից հետո 100 անց
ՌԴ կառավարությունը խնդրել է ստեղծել հատուկ հանձնախումբ Վլադիմիր Լենինի մարմնի ապագան ուսումնասիրելու համար։ rt.com-ի հաղորդմամբ, այս մասին նշված է Լենինգրադի մարզի օրենսդիր ժողովի պատգամավոր Վլադիմիր Պետրովի դիմումում, որը նա ուղարկել է կառավարություն։
Պատգամավորը գտնում է, որ մարմինը պետք է հուղարկավորել, ինչպես խնդրել է Լենինը իր կտակում, 2024 թվականին իր մահվան 100-ամյակին կազմակերպել հրաժեշտի արարողություն։
Պետրովի կարծիքով, Դամբարանում կարելի է տեղադրել նրա մարմնի մոմե կամ ռետինե-պոլիմերային կրկնօրինակը, որպեսզի չխախտեն սահմանված կարգը և ավանդույթը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ պատգամավորը պատասխանել է Լենինի հուղարկավորության մասին հարցին
- Ոչ ռուսներն են հասնելու Նժդեհի արձանի ապամոնտաժմանը, ոչ էլ մենք ենք Երևանից՝ թաղելու Լենինին. վերլուծաբան
- Կրեմլն արձագանքել է Լենինի մարմինը թաղելու կոչերին