Տարին խաղողագործների համար բարենպաստ չի եղել
«Տարին խաղողագործության ոլորտի համար անբարենպաստ էր»,- «Խաղողագործության ոլորտի խնդիրներն ու մարտահրավերները. գյուղատնտեսական տարվա ամփոփում» թեմայով ասուլիսում ասաց Հայաստանի Խաղողագործների միության ՀԿ նախագահ Արտակ Սարգսյանը։
Նա որպես առաջին պատճառ առանձնացրեց բնակլիմայական պայմանները. «Գարնանը եղան հարդառատ անձրևներ, ինչը բերեց հիվանդությունների, ազդեց բերքատվության վրա։ Կային տնտեսություններ, որոք չկարողացան դիմագրավել այդ հիվանդություններին։ Այսօրվա մեր հաշվարկներով, ահագին ցածր բերք է ստացվել»։
Այս տարի խաղողագործների մոտ առաջացած երկրորդ խնդիրը, նրա խոսքով, ինքնարժեքի բարձր գինն ու մթերման ցածր գինն էր։
«Ինքնարժեքը բարձր լինելով՝ խաղողի մթերման գինը գյուղացու, խաղողագործի համար նորմալ չէ, շահութաբեր չէ»,- ասաց Ա. Սարգսյանը՝ նշելով, որ խաղողի 1 կգ ինքնարժեքը տատանվում էր 115-125 դրամի սահմաններում, խաղողը մթերվում էր 130-140 դրամով։
Խաղողագործների միության ՀԿ նախագահը նաև ասաց, որ ոլորտում կան խաղողագործներ, ովքեր մինչև այս տարի չունեն փոխշահավետ պայմանագրային պարտավորություններ վերամշակող ձեռնարկությունների հետ։
«Կան ձեռնարկություններ, որոնք առաջարկում են խաղող գնել ու հենց տեղում պայմանագիր կնքել։ Նման ձևով չենք կարող զարգացնել խաղողագործությունը, պետք է լինեն երկարատև, փոխշահավետ պայմանագրեր, որտեղ նշված լինի գինը, քանակությունը, ընդունման ժամանակահատվածը»,- ասաց Ա. Սարգսյանը։
Նա նշեց, որ եթե կարողանան խաղողն ըստ շաքարայնության վաճառել, խաղողի գինը կբարձրանա, գյուղացուն ինչ-որ չափ գոհացնող կլինի. «Նաև այդ խնդիրն ունենք այդ ոլորտում։ Ուզում ենք պետության աջակցությունը լինի այս ոլորտում»։
Ասուլիսին ներկա Արմավիրի մարզից խաղողագործ Հայկասար Անտոնյանն ասաց, որ այս դեպքում կարող է կոռուպցիոն ռիսկեր լինել. «Եթե մասնագիտական մի հաձնաժողով լինի, որոշի տարեկան ինչ միջինացված քաղցրություն կա ու համարժեք գին սահմանվի, լավ կլիներ ֆերմերների համար»։
Նա նաև ասաց, որ գինը որոշելը շուկայական հարաբերություն է, բայց արտադրողն էլ պետք է լավ արտադրանք առաջարկի։
«Լավ արտադրանք արտադրելու համար պետք է գարնան առաջին ջուրը ճիշտ ժամանակին տալ, չուշացնել։ Եթե ուշացվում է, 1 հեկտարում 3-4 տոննա խաղողի կորուստ են ունենում»,- նշեց նա՝ հավելելով, որ ընթացքում էլ պետք է ոռոգման ռեժիմները չխախտել։
Խաղողագործի խոսքով, կառավարության, նախարարության կողմից առաջարկվող կաթիլային ոռոգման համակարգի դեպքում խաղողի ինքնարժեքը կբարձրանա։
«Առնվազն 2 տոննա խաղողի արժեք պետք է մուծել ջրի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ կաթիլային համակարգը կարելի է օգտագործել ջերմոցային տնտեսություններում, փոքր տարածքներում։
Հայկասար Անտոնյանն ասաց, որ ինքն առաջարկել է ոռոգման իր տարբերակը՝ «ջուրը փակ ցանցով տեղափոոխում են այգի, ծորակներով, ջուրը բաց մակերեսով ոռոգում են կատարում»։
Նրա առաջարկած տարբերակին դեռ չեն արձագանքել։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի մարզերում հայտնաբերվել են խաղողի տեղական՝ կորած համարվող կամ մինչև այժմ անհայտ սորտեր
- Գինեգործությունն արագ տեմպերով զարգանում է, բայց Հայաստանում գինու համար խաղող չկա. Ավագ Հարությունյան
- Մարզերում մեկնարկել են խաղողի մթերումները
- Խաղողի մթերումից գյուղացիներին դեռ չի վճարվել մոտ 2 մլրդ դրամ. նախարար
- Խաղողի մթերման հետ կապված բոլոր խնդիրներն ուսումնասիրվում են. Իգնատի Առաքելյան
- Տավուշի մարզում խաղողի մթերման գինը կլինի 130 դրամ
- Խաղողի մթերումը կսկսվի սեպտեմբերի 15-ից
- Մինչև տարեվերջ կհետաձգվեն խաղող մթերած գյուղացիների վարկերի մարումը. Արթուր Ջավադյան
- Ավագ Հարությունյան. Պետությունը 14 մլն դոլար ներդնելով կարող էր լուծել խաղողի մթերման խնդիրը
- Բերբերյան. Խաղողի մթերման հետ կապված իրավիճակը ոչ հետևողական աշխատանքի արդյունք է
- Արտահանման ծավալները նվազել են, մթերողները խնդիրներ ունեն. Գործարար պատգամավորը՝ խաղողի մթերման մասին
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը