Շիրակում աղքատ է ամեն երկրորդ երեխան
Հայաստանում առավել շատ աղքատ երեխաներ ապրում են Շիրակում։ Ազգայի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանում մանկական աղքատության մակարդակն էապես տարբերվում է ըստ մարզերի: Մարզերի միջև տարբերությունները զգալի են թե՛ ծայրահեղ, թե ընդհանուր աղքատության առումով:
Ծայրահեղ մանկական աղքատությունը տատանվում է ամենացածր՝ 0.0%-ից (Արագածոտնի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր) մինչև ամենաբարձր` 8.0% (Շիրակի մարզ): Նմանատիպ միտում է նկատվում նաև երեխաների աղքատության ընդհանուր մակարդակի առումով:
Արագածոտնում երեխաների աղքատության մակարդակն ամենացածրն է` 10.9%, իսկ Շիրակի մարզում ամենաբարձրը ՝ 51.8%։
Ընդհանուր առմամաբ, Հայաստանում 2017թ-ին մինչև 18 տարեկան երեխաների 2.1%-ը ապրում է ծայրահեղ աղքատության, իսկ 30.8%-ն` աղքատության մեջ: Ծայրահեղ աղքատ և աղքատ է հանրապետության բնակչության համապատասխանաբար` 1.4 և 25.7%-ը։
Այսպիսով, երեխաներն ավելի խոցելի են և´ ընդհանուր, և´ ծայրահեղ աղքատության ռիսկի նկատմամբ, քան ամբողջ բնակչությունը:
2017թ.-ի տվյալները ցույց են տալիս մանկական աղքատության տարբերություններն ըստ սեռի. աղքատ է աղջիկների 32.4 և տղաների՝ 29.4%-ը (բոլոր երեխաների 30.8%-ը): Մանկական աղքատությունն ըստ տարածաշրջանների հետևյալն է. քաղաքային բնակավայրերում բնակվող երեխաների ծայրահեղ աղքատության մակարդակը կազմել է 1.7%` գյուղական բնակավայրերում բնակվող երեխաների 2.7%-ի համեմատ, իսկ երեխաների ընդհանուր աղքատության մակարդակը, համապատասխանաբար 29.9%՝ 32.0%-ի համեմատ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ