ՂՀ-ում հանդիպմանը արձանագրվել է՝ միջադեպին ազգամիջյան նրբերանգ տալու փորձերը դատապարտելի են
Ղազախստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը նախօրեին հանդիպել է ՂՀ ՆԳ նախարար Կալմուխանբեթ Քասիմովի հետ, իսկ հունվարի 6-ին՝ ՂՀ ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ։
ԱԳՆ հանրային դիվանագիտության և լրատվության վարչության փոխանցմամբ՝ ի թիվս երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի՝ հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են Կարագանդայում տեղի ունեցած միջադեպը, դրան հաջորդած իրադարձությունները՝ միանշանակ արձանագրելով, որ այն կրել է կենցաղային բնույթ, ինչին ազգամիջյան նրբերանգ տալու փորձերը դատապարտելի են և անընդունելի:
Հղում անելով ՂՀ-ում ՀՀ դեսպանության կողմից հունվարի 3-ին տարածված, դրան հետևած ՀՀ ԱԳ փոխնախարարի հայտարարություններին, երկու երկրների արտաքին գործերի նախարարների, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարների միջև տեղի ունեցած շփումներին՝ կողմերը կարևորել են ՂՀ-ում ՀՀ դեսպանության ու ՂՀ իշխանությունների միջև ուղիղ կապի շարունակականության պահպանումը:
Հանդիպումներն անցել են ջերմ, գործընկերային և փոխըմբռնման մթնոլորտում:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է, քննարկվում է նրան Ղազախստանին արտահանձնելու հարցը
- Հայաստանի և Ղազախստանի ԱԽ քարտուղարները մտքեր են փոխանակել Կարագանդայում ստեղծված իրավիճակի շուրջ
- Ղազախստանի ՆԳՆ-ն երաշխավորում է Կարագանդայում միջադեպի օբյեկտիվ քննություն
- Հայաստանի և Ղազախստանի ոստիկանապետերը քննարկել են Կարագանդայում ծեծկռտուքի ու սպանության մանրամասները
- ԱԳ նախարարի պաշտոնակատարը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի արտգործնախարարի հետ
- Ղազախստանի Մարդու իրավունքների հանձնակատարն անթույլատրել է համարում դեպքին ազգամիջյան որևէ երանգ տալը
- Ղազախստանում քրգործ է հարուցվել ազգերի մեջ ատելություն հրահրելու հատկանիշներով
- Ղազախստանում երիտասարդի սպանության գործով հայեր են կալանավորվել
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան