Ես ԲՀԿ-ի հետ կռիվ չունեմ. Մարուքյան
«Մենք հրապարակային քաղաքականության կողմնակից ենք։ Հրապարակային հայտ է ներկայացված և հրապարակային վեճ կա, փաստարկների առճակատում կա։ Եթե որոշումը վերանայվի, ավելի լավ, եթե ոչ՝ ժողովուրդը թող լինի դատավոր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ երրորդ փոխնախագահի ընտրության թեմային։
«Իշխանությունն իր բեռը փորձում է բարդել մեզ վրա, ինչի իրենք իրար մեջ լուծե՞լ են, որ ԲՀԿ-ից պետք է լինի։ Կա հրապարակային բանավեճ, մրցակցություն, սա է քաղաքականությունը։ Ես ԲՀԿ-ի հետ կռիվ չունեմ, նա թեկնածու ունի, անտրամաբանական է նրանից ձայներ հայցել, մեր ամբողջ շեշտադրումներն ուղղված են «Իմ քայլը» դաշինքին։ Սահմանադրությունը չի ասել, որ փոխնախագահը պետք է լինի երկրորդ ուժից, ասել է՝ ընդդիմադիր ուժերից։ Մենք որ լինեինք, ամեն խմբակցությունից մեկ տեղակալ կլիներ, ԱԺ նախագահությունը կլիներ բազմազան»,- ամփոփեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյանը ցույց է տվել իր սկզբունքայնությունը. Գորգիսյան
- Մանե Թանդիլյանի ընտրությամբ դուք ձեր առաջին քննությունն եք բռնում. Արման Բաբաջանյան
- ԱԺ երրորդ փոխնախագահի տեղը պետք է զբաղեցնի ամենաշատ կշիռ ստացած ընդդիմությունը. Լենա Նազարյան
- Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր