Առավել ընդդիմադիրը չի որոշվում նրանով, թե ում թոքերի տարողությունն է ավելի մեծ. Նաիրա Զոհրաբյան
«Տպավորություն է, որ այստեղ քասթինգ-դե ֆիլե է սկսվել՝ ով է առավել ընդդիմադիր թեմայով»,- ԱԺ փոխնախագահների ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Եթե դուք պատրաստվում եք այդ քասթինգին մասնակցել, մեզ հանեք դրանից, մենք նման խնդիր չունենք, մենք չենք եկել այստեղ քասթինգի մասնակցելու, մենք եկել ենք այստեղ աշխատելու։ Առավել ընդդիմադիրը չի որոշվում նրանով, թե ով ավելի բարձր կգոռա և ում թոքերի տարողությունն է ավելի մեծ։ Անցած տարիների մեր գործունեությունից կարծում եմ չեք կասկածում որ եթե առավել բարձր ամպլիտուդի ձայնի խնդիր լինի, ապա մենք այդտեղ էլ, կարծում եմ, որևէ մրցակից չունենք»,- ասաց պատգամավորը։
Նա կոչ արեց վերադառնալ կոնստրուկտիվ դաշտ և աշխատել բոլորով միասին։
Ինչ վերաբերում է Վահե Էնֆիաջյանի թեկնածությանը՝ Զոհրաբյանն ասաց. «Վահեն կարողանում է իսկապես խնդիրները լուծել կոնսենսուս»։
Հիշեցնենք ԱԺ երկու փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտնում առաջադրվել են Մանե Թանդիլյանը՝ «Լուսավոր Հայաստան», Վահե Էնֆիաջյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններից։
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյանի ընտրությամբ դուք ձեր առաջին քննությունն եք բռնում. Արման Բաբաջանյան
- Այս ընտրությունը սկիզբ կդառնա քաղաքական նոր մշակույթի
- ԱԺ երրորդ փոխնախագահի տեղը պետք է զբաղեցնի ամենաշատ կշիռ ստացած ընդդիմությունը. Լենա Նազարյան
- Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը