ԱԺ օրակարգում 3-րդ փոխնախագահի հարցն է
7-րդ գումարման ԱԺ-ն այսօր շարունակեց աշխատանքները: Խորհրդարանը քննարկելու է ԱԺ 3-րդ փոխնախագահի ընտրության հարցը:
Նիստը մեկնարկեց առաջադրված երկու թեկնածուների` Մանե Թանդիլյանի և ԲՀԿ-ից Վահե Էնֆիաջյանի թեկնածությունների վերաբերյալ ելույթներով:
Նշենք, որ ավելի ուշ նախատեսվում է ԱԺ նախագահի տեղակալի փակ քվեարկություն:
Այնուհետև Ազգային ժողովի քննարկմանը կներկայացվի մշտական հանձնաժողովների ստեղծման հարցը, որից հետո կընտրվեն հանձնաժողովների նախագահները:
Օրակարգում ընդգրկված են նաև «Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ» օրենքի նախագիծը, ինչպես նաև Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյանը ցույց է տվել իր սկզբունքայնությունը. Գորգիսյան
- Մանե Թանդիլյանի ընտրությամբ դուք ձեր առաջին քննությունն եք բռնում. Արման Բաբաջանյան
- ԱԺ երրորդ փոխնախագահի տեղը պետք է զբաղեցնի ամենաշատ կշիռ ստացած ընդդիմությունը. Լենա Նազարյան
- Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը՝ ԱԺ փոխնախագահի թեկնածուներ
- ԲՀԿ-ն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Էնֆիաջյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց