Քաղաքական 16:11 16/01/2019 Հայաստան

Մեծ Բրիտանիան չի կարողանում Եվրոպայից հեռանալ անգլիական ձևով

Հեղինակ` Աննա Մկրտչյան, քաղաքագետ

Հայտնի փաստ է, որ Եվրոպական Միությանն անդամակցելը բավականին երկար ու դժվարին գործընթաց է, մասնավորապես՝ Արևելյան Եվրոպայի երկրների համար։ «Բրեքսիթի» շուրջ զարգացումները ցույց տվեցին, որ պակաս բարդ ու խճճված չէ նաև ԵՄ-ից դուրս գալը, նույնիսկ Արևմտյան եվրոպական երկրի համար։

Երեկ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը 432 ընդդեմ 202 ձայնով մերժեց վարչապետ Թերեզա Մեյի ներկայացրած փաստաթուղթը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ, որը ԵՄ հետ երկարաձիգ բանակցությունների արդյունք էր։ Գործող կառավարության համար 230 ձայնով պարտությունը ռեկորդային է։ Նախորդ ռեկորդը եղել է 1924թ.՝ 166 ձայնով։ Լեյբորիստական կուսակցության նախաձեռնությամբ այսօր սպասվում է, որ խորհրդարանում կքննարկվի Մեյի վստահության հարցը։

Ներկայացված նախագծով Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս էր գալու մարտի 29-ին և սահմանվում էր 21 ամսյա անցումային փուլ՝ ազատ առևտրի համաձայնագիր բանակցելու համար։
Մարտի 29-ը դեռևս մնում է որպես դուրս գալու օր, սակայն այս պահին պարզ չէ, թե ինչ պայմաններով է լինելու։ Կան մի քանի տարբերակներ՝ կրկնակի հանրաքվե ԵՄ-ում մնալու համար, «կոշտ» ելք՝ առանց որևէ պայմանավորվածության, «փափուկ», փոխզիջումային ելք՝ Մեյի առաջարկած տարբերակի լրամշակման միջոցով, «Նորվեգիա +», և ոչ մի որոշակիությունը։ Մի խոսքով ներքաղաքական կյանքը Լոնդոնում թեժ է լինելու։

Քվեարկությանը արձագանքել են նաև ԵՄ պաշտոնյաներ, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ակնկարկել է, որ ՄԲ կարող է մնալ ԵՄ կազմի մեջ։

Հիշեցնենք, որ Եվրոպական Միությունից դուրս գալու վերաբերյալ հանրաքվեն Մեծ Բրիտանիայում անցկացվել է 2016թ. հունիսին, որի արդյունքում քվեարկողների 51,9% կողմ են արտահայտվել։

Ցամաքային Եվրոպան և Մեծ Բրիտանիան պատմականորեն բարդ հարաբերություններ են ունեցել։ Դարեր շարունակ անգլիական արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է եղել կանխելու Եվրոպայում ընդհանրական միապետության ստեղծումը կամ մեկ պետության բացարձակ դոմինանտության հաստատումը, ով կարող է սպառնալ բրիտանական շահերին։ Ուժերի հավասարկշռումն ապահովելու նպատակով բրիտանացիները ստեղծել և քանդել են բազմաթիվ դաշինքներ՝ արդյունքում մոտ մեկ դար հաստատելով Pax Britannica կամ Բրիտանական խաղաղության դարաշրջան, երբ անգլիական կայսերական հեգեմոնիայի ներքո Եվրոպայում հաստատվել է հարաբերական խաղաղություն։

Հաշվի առնելով դարերով ամրացված «բաժանիր, որ տիրես»-ի քաղաքական ավանդույթները և դրան զուգակցող մշակութային ու հուզական կապվածությունը՝ միանշանակ չէր նաև Մեծ Բրիտանիայի մոտեցումը միացյալ Եվրոպայի գաղափարին։ Եվրոպական համայնքներին (ԵՄ նախորդող կառույց) Մեծ Բրիտանիան միացել է 1973թ., որին անդամակցության շարունակման վերաբերյալ հանրաքվեն տեղի է ունեցել 1975թ.։ Այդուհանդերձ, Բրիտանիան ոչ ամբողջապես էր մասնակցում ԵՄ-ի շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին, մասնավորապես եվրոգոտու և Շենգեն գոտու անդամ չէր, և այդ երկրում մշտապես ակտիվ են եղել եվրոսկեպտիկները։

Այնպես, որ սպասելի էր, որ մի օր Բրիտանիայում կհասունանա ԵՄ-ից դուրս գալու պահանջը և կլինեն գործիչներ, որ այդ պլատֆորմի վրա կգան իշանության ու կփորձեն իրագործել դա։ Հանգամանքների բերումով կամ գուցե տրամաբանորեն այդ ժամանակաշրջանը համընկավ Եվրոպական Միության ներսում խորը ճգնաժամի հետ, որը կապված է ֆինանսական, միգրացիոն, գաղափարախոսական խնդիրների հետ։ Այս փուլում ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի անխնդիր դուրս գալը էլ ավելի կխորացներ ԵՄ նկատմամբ թերհավատությունն ու առկա քննադատությունները, և կարող էր օրինակ ծառայել այլ երկրների համար։ Այդ իսկ պատճառով ստեղծված իրավիճակում ԵՄ կողմի համար լավագույն լուծումը կլիներ Մեծ Բրիտանիայի վերդարձը իր կազմ, ինչի անհնարինության դեպքում առաջին հայացքից միացյալ Եվրոպայի կողմնակիցների համար նախընտրելի է թվում «կոշտ» Բրեքսիթը, քան թե նոր պայմանագրի վերաբանակցումը։

Այնպես որ, Մեծ Բրիտանիային չի հաջողվելու այս անգամ հեռանալ անգլիական ձևով, այն է՝ առանց հրաժեշտ տալու։ Հարկավոր կլինի վճարել հին ու նոր «պարտքերը» միացյալ Եվրոպային։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}