Կրթություն, գիտություն 17:01 08/02/2019 Հայաստան

Որոշ բաներ կային, որ գալիս էին դեռ նախորդ կառավարության ծրագրից. կրթության փորձագետ

Կառավարության ծրագրի կրթության մասի որոշ հատվածներ ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանին նախկին կառավարության ծրագիրն է հիշեցրել։ Panorama.am-ի հետ զրույցում Խաչատրյանը խոսեց այս ծրագրի բացերից ու նորություններից։

«Որոշ բաներ կային, որ նախորդ կառավարության ծրագրից էին գալիս, մասնավորապես նախադպրոցական կրթության ոլորտում ընդգրկվածների թվի ավելացումը։ Թեև այս անգամ թիվը փոխվել է՝ 70 տոկոս ընդգրկվածության ցուցանիշի է հասցվել, այսինքն ավելի բարձր նշաձող է դրվել, բայց այդ կետը նախորդ կառավարությունն էլ անընդհատ կարևորում էր։ Բայց, օրինակ, ես կուզենայի, որ նախադպրոցական կրթության ոլորտում անպայման խոսվեր կառավարման, բովանդակության մասին։ Մենք նախադպրոցական կրթության մեջ խոսում ենք միայն մանկապարտեզի ընդգրկվածության հարցից, բայց շատ կարևոր է, թե ինչ ուսումնական ծրագրեր կան մանկապարտեզներում, կամ նախադպրոցական մանկավարժների վերապատրաստման մասնագիտական զարգացման հարցը քննարկեինք։ Սրանք  կառավարության ծրագրում դեռևս շարունակում են բաց մնալ, միայն մանկապարտեզ գնալը քիչ է, կարևոր է, թե այնտեղ ինչ է տեղի ունենում»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է դպրոցական կրթությանը, Խաչատրյանն ասաց, որ ինչպես նախորդ, այնպես էլ այս կառավության ծրագրերում շեշտված է խթանումը բնագիտությանը, տեխնոլոգիաներին, ինժեներական առարկաներին ու ձեռնարկատիրական կրթությանը։

«Այս անգամ, ի տարբերություն նախորդ կառավարության շեշտադրվում է նաև քննադատական մտածողության դերը, քաղաքացիական կրթությունը։ Ծրագրում նորություններից մեկն այն է, որ դպրոցները փորձ է արվում դիտելու որպես համայնքային կենտրոններ, այսինքն դպրոցը լինի ոչ միայն դաս անելու տեղ, այլ բաց կլինի նաև համայնքի ընդհանուր կրթական ներուժի համար։ Սա իհարկե կարևոր կետ է, բայց սրա համար պետք է լուրջ ներդրումներ արվեն, քանի որ, եթե դպրոցը համայնքային կենտրոն է, բայց ոչ մի ռեսուրս չի դրվում այդ ֆունկցիան իրականացնելու համար, ո՞վ պետք է դա  անի»,- ասաց փորձագետը։

Նրա դիտարկմամբ՝ ծրագրում մնացել է 12-ամյա կրթության չափորոշիչները մշակելը, գաղափարը, որը գալիս է 2016 թվականից։

Սերոբ Խաչատրանի կարծիքով՝ բացերից մեկն էլ այն է, որ ոչինչ չի ասվում ոչ ֆորմալ կրթության մասին, թեև նախարարությունում կա այդպիսի բաժին. «Չենք կարևում ոչ ֆորմալ կրթությունը, այն կրթությունը, որը պետության կողմից պարտադրանք չի ենթադրում և տեղի է ունենում արտադասարանական և այլ ֆորմատներով։ Այսօր մենք կրթության ամբողջ բեռը դնում ենք դպրոցի վրա, այսինքն բանակն ուզում է, որ դպրոցը հայրենասեր դաստիարակի, քաղաքացիական հասարակությունը՝ լավ քաղաքացի, հոգևորականները՝ հավատացյալ, գործատուները մի բան են ուզում, բայց ակնհայտ է, որ դպրոցը չի կարող այդ բոլորն անել, դրա համար շատ կարևոր է այդ ոչ ֆորմալ հարթակները ստեղծել, քանի որ շատ բաներ կրթության ոլորտում պետք է անել դասացուցակից դուրս»։

Այնուամենայնիվ, մեր զրուցակցի կարծիքով, անգամ այն, ինչ գրված է ծրագրում, եթե արվի, կունենանք մի փոքր ավելի լավ համակարգ, բայց ոչ ուժեղ։

Ինչ վերաբերում է դպրոցներում առարկայացանկի վերանայմանը՝ Խաչատրյանն ասաց. «Այս պահին խնդրի հետ կապված լարվածություն կա, բայց պետք է գտնել կոմպրոմիսը, որն էլ պետք է ելնի գիտական տեսանկյունից, դպրոցի ու երեխայի շահերից։ Մենք չպետք է ակադեմիական էգոիստ լինենք և ամեն մեկը փորձի իր առարկան պարտադրել երեխաներին։ Պետք է գտնել, լավագույն ձևը, որպեսզի կարևոր գիտելիք դուրս չթողնենք դպրոցական ծրագրից»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}