Դուք մեզ չեք կարող ասել, մենք ինչ ասենք, պարոն վարչապետ. Մարուքյան
Խորհրդարանում մինչ կառավարության ծրագրի քվերակությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգով ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ուղղակի պատասխան ցուցանիշ էր այն բանի, որ քննադատություն լսելու լուրջ պրոբլեմ կա։
«Նա իր ելույթում մեզ վերագրեց թեզեր, որոնք մենք չենք ասել և ջախջախեց այդ թեզերը, մենք զարմացած չենք, բայց զարմացած ենք, որ իշխանությունը կարող է այդքան անհանդուրժող լինել։ Կարծում եմ նաև վարչապետը պետք է ներողություն խնդրի Սրբուհի Գրիգորյանից։ Եվ ընդհանրապես, Դուք մեզ չեք կարող ասել, մենք ինչ ասենք, պարոն վարչապետ, բարի գալուստ խորհրդարան»,- ասաց Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյանը վիրավորանք է համարում իրենց Փաշինյանի ու նրա թիմի հետ համեմատելը
- Ազգային ժողովն ընդունեց կառավարութան ծրագիրը
- «Բա որ հեղափոխություն չի եղել, դուք 18 հոգով ինչ գործ ունեք էստեղ նստած» (լրացված)
- ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դեմ կքվեարկեն կառավարության ծրագրին
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց