ԱՄՆ պետքարտուղարն այցելելու է սուրբ Հարության տաճարի հայկական բաժին
Այսօր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելելու է Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին: Այս մասին տեղեկացրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ Իսրայելի Երուսաղեմ քաղաքում Հունաստանի, Կիպրոսի, Իսրայելի և ԱՄՆ-ի մասնակցությամբ տեղի է ունեցել գագաթնաժողով, որին մասնակցել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան