Իրավունք 20:27 05/04/2019 Հայաստան

ՊԵԿ. «Սպայկա» ՍՊԸ-ի հրավիրած ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է հայտարարություն ի պատասխան «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի հայտարարությունների, նշելով, որ ասուլիսում հնչել են որոշ անհիմն գնահատականներ և պնդումներ։ ՊԵԿ-ն անդրադարձել է ասուլիսում հնչեցրած մի քանի հայտարարությունների ու մեկնաբանել դրանք։

1. Քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվում:
ՊԵԿ քննչական վարչությունում «Սպայկա» ՍՊ և այլ ընկերությունների վերաբերյալ քննվող քրեական գործով 04.09.2018թ-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու մասին, սակայն քրեական գործի վարույթը չի կարճվել և նախաքննությունը շարունակվում է: Ավելին, քրեական հետապնդումը դադարեցվել է մեղադրանքի դրվագների հետ չառնչվող այլ դրվագի մասով:

2. Մեղադրանքի առաջադրման հիմքում միայն փորձագիտական եզրակացությունն է դրվել:
Տեղեկացնում ենք, որ 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարների հաշվարման համար և մեղադրանքի համար հիմք են հանդիսացել քրեական գործով ձեռք բերված բազմաթիվ ելակետային տվյալներ՝ ապացույցներ, այդ թվում օտարերկրյա պետություններ կատարված հարցումների արդյունքում ստացված համապատասխան փաստաթղթեր:

3. Փորձագիտական եզրակացությանը չծանոթացնելու մասով:
Քրեական գործով դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը և փորձագետի եզրակացությանը Դավիթ Վենգերի Ղազարյանին նախօրոք չի ծանոթացվել, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ փորձաքննություն նշանակելիս և կատարելիս կասկածյալը, մեղադրյալը և տուժողն իրավունք ունեն մինչև փորձաքննություն կատարելը ծանոթանալ փորձաքննություն նշանակելու մասին քննիչի որոշմանը և ստանալ իրենց իրավունքների պարզաբանում, իսկ քննիչի կողմից փորձագետի եզրակացությունն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում ծանոթանալ փորձագետի եզրակացությանը: Նկատենք, սակայն, որ Դավիթ Վենգերի Ղազարյանը դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու օրն ունեցել է վկայի դատավարական կարգավիճակ, հետևաբար չի օգտվել վերը նշված իրավունքից, վերջինս քրեական գործով մեղադրյալ է ներգրավվել միայն 04.04.2019թ-ին  և նույն օրը ծանոթացել է և դատահաշվապահական փորձաքննություն նշանակելու մասին որոշմանը, և փորձագետի եզրակացությանը: Այժմ էլ զրկված չէ փաստարկներ ներկայացնելու և միջնորդություններով հանդես գալու հնարավորությունից:

4. Պետությանը պատճառված 7 036 666 312 ՀՀ դրամ վնասից մոտ 5 միլիարդ ԱԱՀ մասով հաշվարկը հիմնավոր չէ, հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի կարգավորումը (պետական բյուջեից փոխհատուցման ենթակա ավելացված արժեքի հարկի գումարի հաշվարկման կարգը):
Հարկ է նշել, որ ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ն ենթակա է վերադարձման հետագայում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով գործարք կատարելիս (ինչպիսին հանդիսանում է արտահանումը):
Սակայն, տվյալ գործարքների իրականացման ժամանակահատվածում՝ 01.01.2015թ-ից մինչև 11.01.2016թ-ը գործող օրենսդրության համաձայն, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի անհրաժեշտ էր ապրանքների ներմուծման ժամանակ հարկային մարմին ներկայացնել՝
ա) ներմուծման հարկային հայտարարագրերը,
բ) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը,
և ՀՀ պետական բյուջե վճարել ավելացված արժեքի հարկի գումարները:
Նշված պայմանները ապահովվելուց հետո ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառությունը հիմնավորելու և հետագայում նշված գումարները վերադարձնելու նպատակով անհրաժեշտ էր հարկային մարմնին ներկայացնել՝
ա) արտահանման հարկային հայտարարագրերը,
բ) նեմուծողի հաշվառման վայրի հարկային մարմնի հաստատած՝ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին ներմուծողի լրացրած (տվյալ դեպքում ԵՏՄ անդամ հանդիսացող պետության հարկ վճարողի) հայտարարությունը,
Հետևապես ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումը և վերադարձը հնարավոր է միայն վերը նշված պայմանների ապահովման դեպքում:

5. ՊԵԿ-ը երևի մոռացել է, որ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը ազատված է շահութահարկից:
Հարկ է պարզաբանել, որ իրավահարաբերության պահին գործող «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 36-րդ և ներկայումս գործող ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված արտոնությունը վերաբերում է գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող շահութահարկ վճարողներին: Հետևաբար, գյուղատնտեսական և այլ ապրանքներ ներմուծողների և դրանք հետագայում արտահանողների վրա նշված արտոնությունը չի տարածվում:
6. Փորձագետի եզրակացությունը տրվել է սեղմ ժամկետներում:

Սա կարող է պայմանավորված լինել հաշվարկի պարզությամբ և դրա հիմքում ընկած բազմածավալ փաստաթղթերի առկայությամբ:

7. Իրենք շատ լավ գիտեն, թե «որ սենյակում ով է նստած եղել»:
Նշվածը, ըստ էության կարելի է մեկնաբանել որպես հանցագործության մասին տեղեկություններ, որոնց տիրապետում է դրանք հնչեցրած անձը և կոչ ենք անում անպայման դրանք ներկայացնել քրեական գործի շրջանակներում: Միաժամանակ, ՊԵԿ քննչական վարչության կողմից կատարվել և կատարվում են անհրաժեշտ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ հանցանք կատարած անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

«Ավելորդ չենք համարում շեշտել, որ քննիչի կողմից Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար ներկայացված միջնորդության հիմք չի հանդիսանում  «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Վենգերի Ղազարյանի կողմից տույժերով հանդերձ հաշվարկված 7.036.666.312 դրամ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ չվճարելը, այլ միջնորդության հիմք են հանդիսանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոց կիրառելու մասին պարտադիր պահանջները, որոնց առկայության մասով ապացույցները ներկայացվել են դատարանին:
Միաժամանակ, կոչ ենք անում ընկերության մոտ առկա խնդիրները չշահարկել և դրանով չփորձել քրեական գործի քննության վրա ազդեցություն ունենալ, մանավանդ, որ ՊԵԿ քննչական վարչությունը կամ որևէ այլ ստորաբաժանում չունի մեղավարություն ստեղծված իրավիճակի համար»,-նշում են ՊԵԿ-ից։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:12
Նաիրա Հովսեփյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները դադարեցվել են
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ  անդամ, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Նաիրա...
Աղբյուր` Panorama.am
10:58
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս այցելել Կիրանց
Ոստիկանները շարունակում են փակ պահել Կիրանց գյուղի մուտքի ճանապարհը։ «Ազգային ճակատը» հայտնում է, որ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
10:49
Փաշինյանի սերը կիրանցի սիրելի քույրերի ու եղբայրների նկատմամբ արտահայտվեց ոստիկանական բռնությունների գործադրմամբ. Մինասյան
«Երեկ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերով դիմում էր կիրանցի սիրելի քույրերին ու եղբայրներին, լուսադեմին այդ սերն արտահայտվեց ոստիկանական...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կոչը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը տարածել է հայտարարություն-հորդոր, որտեղ ասված է. «Մայիսի 2-ին վաղ առավոտյան ժամը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկnւթյան և տեռnրի. Բագրատ Սրբազան
«Իրավիճակի արձանագրումն ինձ թույլ է տալիս ասելու, որ Հայաստանի «կառավարությունն» ու իր ղեկավարն անցել են ահաբեկության և...
Աղբյուր` Panorama.am
10:27
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության Իջևանի բաժին
 Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից լրատվամիջոցների, սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ստացվել է տեղեկություն առ...
Աղբյուր` Panorama.am
10:27
Մեկ մարդու երևի մի տասը բերետավոր խփելով տանում էին. Կիրանցին մանրամասներ է պատմում
«Մենք  կանգնած էինք, եկան մեծ քանակությամբ բերետավորներ ու խփելով, քարշ տալով, ձեռքներս ոլորելով մեքենաներ նստացրեցին ու անհասկանալի...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ոստիկանության 12 մեքենայի ապահովագրման մրցույթը չեղարկվում է, քանի որ արդեն ապահովագրված են եղել «ՍԻԼ Ինշուրանս»-ում
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Հրապարակ». Շարժումը պետք չէ խեղդել Կիրանցում. Բագրատ Սրբազան
«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեին Տավուշի թեմի նստավայրում` Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, մինչև ուշ երեկո քննարկել են...
Աղբյուր` Panorama.am
10:09
«Փաստ». «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ
«Փաստ»-ը գրում է. ««Փաստ» օրաթերթը գրում է. Ժողովրդական ընդվզման ծավալվելուն զուգահեռ ավելի ու ավելի...
Աղբյուր` Panorama.am
10:06
«Հրապարակ». Ալիևյան ռեժիմի նենգ մտադրությունների մասին է խոսում հատկապես Ռուբեն Վարդանյանի դեմ սկսած արշավը
«Հրապարակ»-ը գրում է. «Մայիսի վերջին լրանում է Բաքվի բանտում գտնվող արցախցի 8 գործիչների կալանքի ժամկետը: Գերիների...
Աղբյուր` Panorama.am
10:06
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել
Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներին ազատ արձակեցին։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումը։...
Աղբյուր` Panorama.am
10:00
Կիսատ թողած կրթություն, գենդերային կարծրատիպեր և դերեր. «Ժողովուրդ»
ԱՄՆ պետքարտուղարության անդրադարձը ՀՀ-ում երեխաների հանդեպ խտրականությանը
Աղբյուր` Panorama.am
10:00
«Հրապարակ»․ Սպասում են Օսկանյանի հետ հանդիպմանը
«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախմբի ղեկավար, Հայաստանի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:58
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ քաղաքագետներ կարծիք են հայտնում, որ ներկայում քաղաքական դաշտում առկա է որոշակի վակուում: Ըստ այդմ,...
Աղբյուր` Panorama.am
09:57
Կան մարդիկ, համազգեստով կամ առանց համազգեստ, մասնակցում են Հայաստանի անվտանգության և հեռանկարի հուղարկավորմանը. Աբրահամյան
«Ում և ինչ են խոստացել կամ որքան հավելավճար են տվել, դա հարցի միայն մեկ կողմն է»։
Աղբյուր` Panorama.am
09:55
Մայիսի 2-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Շուկայում դեռ նկատվում է սպիտակ տուփերով անհայտ ու էժան ծխախոտների առկայություն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում հաճախ ենք ահազանգեր ստանում ծխախոտի շուկայում առկա խնդիրների մասին: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ինչո՞ւ Կիրանցում ոստիկանների գործողությունը հաջորդեց Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցին. Քաղաքագետի պարզաբանումը
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ոստիկանական ուժերը Կիրանցում ուժով բացել են ճանապարհն ականազերծողների համար, բերման ենթարկել...
Աղբյուր` Panorama.am
09:48
Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում. ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը ազատման դիմում է գրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2 ամիս ԲԴԽ-ում կրքերը թեժ են...
Աղբյուր` Panorama.am
09:47
Պետդեպարտամենտ. Վրաստանը վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարները
Վրաստանը հակաարևմտյան հռետորաբանության և օտարերկրյա գործակալների օրինագծի պատճառով վտանգում է ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր...
Աղբյուր` Panorama.am
09:46
Դավիթ Տոնոյան. Դատավոր Վահե Դոլմազյանը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:40
Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Կիրանցում հարյուրավոր ոստիկանների կողմից իրականացրած օպերացիայի ընթացքում չէր երևում Բագրատ Սրբազանը։ Քաղաքացիները, սոցցանցերի օգտատերերը...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է
Անցած գիշեր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնականը՝ Արթուր Սուքոյանը կալանավորվեց։ Այս մասին տեղեկացնում է...
Աղբյուր` Panorama.am
09:23
Ռեխդ փակի. Կիրանցում կանայք արտասվում են, ոստիկանները` ծիծաղում
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:15
Կիրանցում տիրող լարված իրավիճակից վատացավ 96-ամյա Լենա տատիկի ինքնազգացողությունը
Կիրանցում բազամթիվ ոստիկանների մասնակցությամբ իրականացրած գործողություններից, մի քանի տասնյակ տղամարդկանց ոստիկանության բաժիններ տանելու...
Աղբյուր` Panorama.am
09:06
ՆԳՆ-ն պարզաբանում է, թե ինչու է մեծ թվով ոստիկաններ ուղարկել Կիրանց
ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի...
Աղբյուր` Panorama.am
09:03
Մայիսի 2-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փախարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 2-ին ժամը 08:55-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.94 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիների
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում...
Աղբյուր` Panorama.am
08:16
Կիրանցում ոստիկնության կողմից այս պահին իրականցվում է «Օղակ» օպերացիա. Գառնիկ Դանիելյան
Ոստիկանները բերման են ենթարկել Կիրանց գյուղի ռազմական նշանակության ճանապարհի մոտ 24-ժամյա հսկողություն իրականացնող գյուղացիներին, նրանց թվում կան նաև անչափահասներ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին
17:06 01/05/2024

Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}