Կրեմլն արձագանքել է Մադուրոյի այցին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն արձագանքել է Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արրեասայի հայտարարությանը, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հնարավոր է այցելի Ռուսաստան: Այս մասին հաղորդում է gazeta-ն:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Արրեասան նշել է, որ Վենեսուելան պատրաստվում է մասնակցել Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական համաժողովին: ԱԳ նախարարը նշել էր, որ Մադուրոն հնարավոր է ցանկանա այցելել Ռուսաստան, քանի որ ուզում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Պեսկովը նշել է, որ չգիտի, արդյոք Մադուրոն կժամանի Սանկտ Պետերբուրգ, թե ոչ։
Ավելի վաղ Վենեսուելայի ԱԳՆ-ն ասել էր, որ Մադուրոն ու Պուտինը մշտապես կապի մեջ են: