Մադուրոն պատրաստվում է այցելել Ռուսաստան․ Վենեսուելայի ԱԳՆ
Վենեսուելայի արտգործնախարար Խորխե Արրեասան հայտարարել է, որ երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոն կարող է շուտով ժամանել Սանկտ Պետերբուրգ: Այս մասին հաղորդում է «gazeta»-ն:
Ըստ նախարարի, վենեսուելական կողմը պատրաստվում է Սանկտ Պետերբուրգում մասնակցել տնտեսական ֆորումի։ Ռուսաստան կարող է ժամանել նաև Մադուրոն, քանի որ ուզում է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
«Մենք հուսով ենք, որ նախագահը կկարողանա մասնակցել համաժողովին, նա կցանկանար գնալ Պետերբուրգ ու հանդիպել Պուտինին»,-ասել է Արրեասան։