Փաշինյանը նշել է, ինչ կլինի, եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախ կատարած այցից հետո այսօր վաղ առավոտյան անդրադարձել է Արցախը հակահեղափոխության օջախ դարձնելու մասին խոսակցություններին։
«Մամուլում շատ է գրվում, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ:
Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»,-նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ տոնական օրերին Արցախում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Արցախի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ ՀՀ գ․խավոր դատախազին ուղղված Արցախի գործող ու նախկին նախագահների դիմումը չբավարարվեց։
«Հուսով ենք, որ Ձեր որոշմամբ հնարավորություն կընձեռեք, որպեսզի Արցախի Հանրապետության երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»,-դիմումում նշել էին Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Սիրելի՚ արցախցիներ, հպարտանում ենք ձեզնով
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբան. Դատախազության պատասխանը սպառիչ էր ու միաժամանակ խուսափողական
- Դատախազություն. Նախագահների դիմումի քննարկումը դուրս է դատախազության լիազորությունների տիրույթից
- Արցախի նախկին ու ներկա նախագահները դիմել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու խնդրանքով
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան