Հրապարակվել է «Շերեմետևո»-ում ողբերգական վթարի ամբողջական տեսագրությունը
Համացանցում հայտնվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet ինքնաթիռի վայրէջքի ամբողջական տեսագրությունը, գրում է Կորեսպոնդենտ.net-ը:
Տեսագրությունում երևում է ինքնաթիռի վայրէջքի պահը, ինչպես է ինքնաթիռը մի քանի անգամ հարվածում թռիչքուղուն, որից հետո էլ բռնկվում է:
Հիշեցնենք, որ Մոսկվայից Մուրմանսկ ուղևորվող օդանավը վթարվել է մայիսի 5-ին: Ինքնաթիռը օդ բարձրանալուց հետո վերադարձել էր օդանավակայան խնդիրների պատճառով, սակայն վայրէջքի ժամանակ հրդեհ էր բռնկվել: Թեև տարհանման աշխատանքներ են իրականացվել, սակայն 78 ուղևորից և անձնակազմի անդամներից միայն 37-ին է հաջողվել փրկել:
Հարակից հրապարակումներ`
- Շերեմետևոյում ինքնաթիռի հրդեհի հետևանքով տուժածներից երկուսը դեռ հիվանդանոցում են
- Շերեմետևոյում ինքնաթիռի աղետի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի
- «Շերեմետևո» օդանավակայան է իջել այրվող ինքնաթիռը
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց