Բնապահպան-ակտիվիստները 300 լիտր «արյուն» են լցրել փարիզյան պալատի աստիճաններին
Extinction Rebellion բնապահպանական շարժման ակտիվիստները անհետացող կենսաբանական տեսակների պաշտպանության ակցիայի շրջանակներում 300 լիտր կեղծ արյուն են լցրել Փարիզի Շայո պալատի աստիճաններին։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ակցիայի մասնակիցները ամբողջովին սև են հագնված եղել։ Սկզբում նրանք մի քանի րոպե լուռ կանգնել են աստիճաններին, այնուհետև սկսել են արյունը լցնել Տրոկադերոյի աստիճաններին։ Ակցիայի ավարտին նրանք «արյան» մեջ ծաղիկներ են նետել։ Մասնակիցներից մի քանիսը պաստառներ են պահել, որոնցից մեկի վրա կոչ է գրված եղել. «Կանգնեցրեք վեցերորդ զանգվածային ոչնչացումը»։