Հասարակություն 09:21 17/05/2019 Հայաստան

Օր չորրորդ ու կարևոր…

Մարտի 1-ի գործով մայիսի 16-ին Ավան և Նոր Նորք  ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստը սովորական համարել չի կարելի թեկուզ միայն այն  պատճառով, որ դատարանի դահլիճում ողջագուրվեցին  Արցախի երեք նախագահները: Իրենց խոստման համաձայն, Արցախի  գործող նախագահ  Բակո Սահակյանը և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը ժամանեցին Երևան՝ ստորագրությամբ հաստատելու  11.05.2019թ. իրենց անձնական երաշխավորագիրը   Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վեաբերյալ: Սա իսկական ընկերության  մեծագույն դրսևորում էր: Թշնամու  դեմ իրար թև-թիկունք եղած մարտական զինակիցներն այլ կերպ վարվել չէին կարող…   դարերով ապացուցված  փաստ է՝  դիրք ու պաշտոն անցողիկ են, մնայուն են մարդկային իրական փոխհարաբեությունները:

Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի հանրային այս զորակցումն իրենց մարտական ընկերոջը՝ բարոյական  խիզախ արարք է, որը պետք է տղամարդկության օրինակ հանդիսանա այսօրվա մոլորված  երիտասարդների  համար: Ի դեպ, չմոռանաք, որ  սա բարձրաստիճան  պաշտոնյաների  առաջին երաշխավորագիրը չէր.  2018-ի օգոստոսի 6-ին Ռոբերտ Քոչարյանին  կալանքից  ազատելու  խնդրանքով  դիմել էին   նախորդ ԱԺ նախագահը, փոխնախագահներն  և  45 պատգամավորներ:  Իհարկե մերժվել էին: Չմոռանանք նաև, թե հեղափոխական էյֆորիայի պիկին ո՜նց էին երաշխավորագրերով փունջ-փունջ  խափանման միջոցներ  փոխում, հիմնականում Սասնա ծռերի:  Իմիջայլոց, այդ ժամանակ մեծն  աներձագ Հրաչյա Հակոբյանի  երաշխավորությամբ կալանքից ազատվել էին երկու հոգի, որոնցից մեկի ազգանունն էր հիշում, մյուսի ոչ անունը, ոչ ազգանունը (Երկիր Մեդիայի «Երկրի հարցը» հաղորդում)… բայց բնականաբար  երաշխավորագիրը բավարարվել էր:  Հիմա եթե անտեսվի Արցախի գործող և նախկին նախագահների միջնորդությունը (բնականաբար նաև մեղադրանքի  «ջուր» լինելը)ապա  դատավոր Դավիթ Գրիգորյանի խիղճն իրեն   անխղճորեն կկեղեքի… ախր զգացվում է, որ նա լիովին տիրապետում է և՛ քննվող  գործին,  և՛ իր մասնագիտությանը:

Հետաքրքիր էր գլխավոր դատախազի հանկարծակի  հայտնվելը  հենց ժամը 16.30-ին (16. 20 -ի մոտերքը դատավորին տեղեկացրին, որ նախագահները ժամանել են):   Անկասկած նրա գալուստը կապված  էր Արցախի նախագահների դատարան գալու հետ… բայց իբր ի՞նչ: Միթե Արթուր Դավթյանը մտածում էր, որ իր ներկայությունը կարող է որևէ մեկին կաշկանդել և հետ պահել  մտադրություններից կամ ասելիքից: Եթե երկու  բարձրաստիճան պաշտոնյա Ստեփանակերտից  հասել են Երևան , ուրեմն հաստատակամ են իրենց որոշման մեջ և խորապես գիտակցում են , թե ինչ են անում: Շատ  հավանական է, որ  գլխավորը  դատարան էր եկել իրավիճակը  սեփական հայացքով  գնահատելու համար: Կամ էլ 15 րոպե ընդմիջում խնդրած դատախազներն էին այդ ընթացքում հասցրել նրան զեկուցել իրադրությունը: Գլխավոր դատախազը     ներկա չէր    նախորդ երկու նիստերին, երբ պաշտպանները ամենայն մանրամասներով ներկայացրել էին իրենց փաստարկները: Բայցևայնպես  լավ տեղեկացված էր անգամ պաշտպան Հայկ Ալումյանի արտաբերած բառերին իրենց տոնայնությամբ: Դե, երևի  դատախազության դրվածքն է՝ ամեն ինչ րոպեական զեկուցել վերադասին… որպեսզի նա էլ զեկուցի իր վերադասին:

Դատարանում այսօր իր փաստարկները ներկայացրեց նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Արդեն թևավոր  դարձած նրա արտահայտություններով ողողված է ողջ մամուլը, և դա շարունակվելու է ողջ դատավարության ընթացքում... եթե իհարկե պետական այրերը ողջախոհություն չդրսևորեն  և չհանեն մեղադրանքը նրա վրայից, ինչն  առաջարկեց պաշտպան Արամ Օրբելյանը:

Դատարկ պառնալիք չէին 80 հատորներն ուսումնասիրած  Ռ.  Քոչարյանի դատախազներին ուղղված  խոսքերը՝ «Ամբողջ դատի ժամանակ ե՛ս  եմ դառնալու մեղադրող կողմը: Ձեր մեղադրականը իրավական դաշտի հետ կապ չունի, ինչ ուզեմ, նա էլ ասելու եմ: Ոչ նորմատիվային բառապաշար չեմ օգտագործում, ինչ ուզեմ, գործի վերաբերյալ ասելու եմ: Կարո՞ղ է ինձ պաշտպանելու իրավունք չունեմ:» Նրա վրդովմունքը պատասխանն էր գլխավոր դատախազի կողմից իր խոսքն ընդհատելուն: Իսկ վերջինիս  խիստ վիրավորել էր  ՀՀ երկրորդ նախագահի ելույթի այն մասը, որտեղ կալանքի տակ պահելու պատճառներից մեկն էր համարվում, որ Քոչարյանը կարող է թաքնվել քննությունից՝ « «Առնվազն անբարոյականություն է իմ կենսագրությունն ունեցող մարդու մասին ասել, որ կարող է փախնել:  Պատերազմից չեմ փախել, մահից չեմ փախել, հիմա իրենցի՞ց պետք է փախչեմ, ո՞վ են իրենք, ի՞նչ են իրենցից ներկայացնում»:

Շա՜տ նուրբ հոգի ունեն մեղադրողները:  Նորմալ են համարում, որ  պատերազմական,  պետականաշինական, դիվանագիտական  հսկայական ճանապարհ անցած մարդուն, ում շնորհիվ Հայաստանը դուրս եկավ  տնտեսական  ու ներքաղաքական վիհից՝ ապօրինի մեղադրանքներով պահում են ապօրինի կալանքի տակ, բայց  նեղսրտում են, երբ նա վրդովվում է: Բա ի՞նչ անի… շնորհակալությո՞ւն  հայտնի,  որ նորից նույն անդունդի ճամփին  է հայտնվել Հայաստանը, և կրկին վտանգված է Արցախը:

Ինն ամսից ավել նախաքննության գաղտնիքի անվան տակ արգելվել է Ռոբերտ Քոչարյանին և նրա պաշտպաններին հանրությանը ներկայացնել իրենց տեսակետներն ամբողջությամբ, բայց օրինակ ՀՔԾ պետն ուզած ժամանակ մտքինն եկածն ասել է… վարչապետ-Վանեցյան-Խաչատրյան հեռախոսազրույցի մասին էլ չենք խոսում: Եվ բնականաբար, պետք է օգտագործեն արտահայտվելու իրենց իրավունքը: Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը պահանջեց նիստն առանց լրագրողների անցկացնել մի որոշ ժամանակ՝ պետական գաղտնիք պարունակող մի դրվագի  ներկայացման համար: Պետական մտածողությամբ մարդու համար, անգամ ապօրինի  կալանավորման դեպքում,  գերակա է մնում պետության շահը: Գործը սարքելուց մոռացե՞լ էին,  որ այն ուղղված է մտային ու կամային ուժեղ հատկանիշներ  ունեցող պետական գործչի դեմ: Վիրավորական պարզունակություն են դրսևորել մեղադրողները...

Կարծեմ Էլդա Գրինն էր  մի անգամ ասել՝ հանցագործություններն անհամեմատ քիչ կլինեին , եթե հանցագործություն ծրագրողը դիմացինին լիակատար ապուշի տեղ չդնի: Ինչքան անհեռատես պետք է լինեին քննչական մարմինները՝  կուլ գնալու համար 2018-ին պատահականորեն իշխանական աթոռին հայտնված, իսկ 1998-ին աթոռից  զրկված երկու ապազգային անձանց  քաղաքական վրեժխնդրությանը: Այն էլ այն դեպքում, երբ նրանք օր օրի  սպառվում են… բավական է միայն նայել դատարանի դիմաց հավաքված նրանց համակիրների որակին ու քանակին:

Մայիսի 16-ի  նիստն առանձնահատուկ էր նաև  նրանով, որ  դահլիճից դուրս Քոչարյանի համակիրների և նրա դեմ բողոքող խմբերի  միջև իրար հանդեպ  փոխզիջումային կանոններ սահմանելու  փորձ արվեց: Ճի՛շտ է, այդպես էլ պետք է լինի:  Աչք ու ականջ սրած արտաքին թշնամին մեզ լիուլի բավարար է,  և  բնավ պետք չէ ներքին թշնամիներ սարքել:

Լիա Իվանյան, հրապարակախոս



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}