Տիգրան Մեծ պողոտայում իրեն վնասած կնոջ վիճակը բավարար է
Անցած գիշեր Տիգրան Մեծ պողոտայում մի կին վնասել էր իրեն՝ կտրելով դաստակի երակները։ Փրկարարները քաղաքացուն տեղափոխել էին «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
ԵՊԲՀ-ի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Panorama.am-ին ասաց, որ կատարվել է վերքի առաջնային մշակում և այժմ կնոջ առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Հիշեցնենք, որ ըստ ԱԻՆ-ի, մայիսի 17-ին ժամը 23:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծ պողոտայում գտնվող Տաշիր առևտրի կենտրոնի մոտակայքում քաղաքացին վնասել է իրեն՝ կտրելով դաստակի երակները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ անձը չպարզված կինը (մոտ 45 տարեկան) վնասել է իրեն՝ կտրելով վիզը:
Փրկարարները քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: