Ոստիկանությունը նախադեպ ստեղծեց
ՀՅԴ անդամ, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը Ազատության հրապարակում մայիսի 18-ին ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի վրա հարձակման մասին հաղորդում էր ներկայացել ոստիկանության հենց միջադեպի օրը։ Այսօր նա ոստիկանությունից ստացել է պատասխան։
«Այսօր առավոտյան փոստով ստացել եմ ՀՀ Ոստիկանության Կենտրոնական բաժնի գրությունը, ուր արձանագրվում է, որ Ազատության հրապարակում Հրանտ Մարգարյանի և ընտանիքի անդամների դեմ մի խումբ ցուցարարների հարձակման պնդումը անհիմն է, չի եղել հարձակում, չի եղել խուլիգանություն, այլ պարզապես նրանք «բարձրաձայն արտահայտել են իրենց բողոքը» և հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործ հարուցելը մերժվել է»,- ֆեյսբուքայն էջում գրել է Գ. Մանուկյանը ու տեղադրել միջադեպի տեսագրությունը, որպեսզի ամեն մարդն ինքը դատի, թե ինչ է տեղի ունեցել։
Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ չգիտի, թե ինչու է ոստիկանությունը նման որոշում կայացրել, «ես շատ բան այլևս չգիտեմ մեր երկրում», առայժմ իրավաբանները քննում են ոստիկանության գրությունը։
«Այս քայլով ոստիկանությունը նախադեպ ստեղծեց, որ այն, ինչ տեղի ունեցավ Ազատության հրապարկում, այդկերպ ցանկացած տեղ կարելի է բողոք արտահայտել, օրինակ, դեղին մազերի, կարճ կիսաշրջագետների դեմ»,- նշեց Գ. Մանուկյանը։
Հիշեցնենք, որ Ազատության հրապարակում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիա անող քաղաքացիները հարձակվել էին այդ պահին հրապարակում թոռնիկների հետ զբոսնող դաշնակցական գործիչ Հրանտ Մարգարյանի վրա: «Դավաճան» վանկարկումներով հարձակվել էին Մարգարյանի և նրա որդու վրա, եղել է քաշքշուկ, որը հարթվել է ոստիկանների միջամտության արդյունքում: Հրանտ Մարգարյանը բողոք չէր ներկայացրել ոստիկանություն։
Հարակից հրապարակումներ`
- Հրանտ Մարգարյանը բողոք չի ներկայացրել
- Գեղամ Մանուկյանի հայտարարությունից հետո ոստիկանությունը դեռ նորություն չունի
- Գեղամ Մանուկյան. Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել
- Հրանտ Մարգարյանի վրա հարձակման դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
- Ոստիկանություն. Հրանտ Մարգարյանի վրա հարձակման մասին ահազանգը ստուգվում է
- Ազատության հրապարակում հարձակվել են Հրանտ Մարգարյանի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին