Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը կմասնակցի Եվրոպական ժառանգության օրերին
Եվրոպական ժառանգության օրերն ամեն տարի անցկացվում են Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 եվրոպական երկրում, այդ թվում նաև Հայաստանում: Այս մասին տեղեկացնում է գրադարանի ֆեյսբուքյան էջը։
Այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվելու են «Արվեստ և ժամանց» խորագրով: Ծրագիրը մեկնարկելու է սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին:
Ավանդույթի համաձայն «Եվրոպական ժառանգության օրեր»-ին կմասնակցի նաև Խնկո
Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Ծրագրի շրջանակում սեպտեմբերի 28-ին գրադարանում կկազմակերպվեն օրվա խորհրդին համահունչ բազմաբնույթ միջոցառումներ. դահլիճում և բոլոր սրահներում տարբեր տարիքի ընթերցողների համար կանցկացվեն գրական և երաժշտական ցերեկույթներ, տիկնիկային և թատերական ներկայացումներ՝ կրտսեր տարիքի դպրոցականների համար կցուցադրվի «Ճշմարտախոս Սվենը» դանիական հեքիաթի տիկնիկային բեմականացումը, գրադարանի թատերական ստուդիայի սաները կբեմադրեն ներկայացում եվրոպական հեքիաթների մոտիվներով, տեղի կունենան հանդիպում-քննարկումներ և բարձրաձայն ընթերցանություն:
Գրադարանից նշում են, որ շեշտադրվելու է մանուկների և պատանիների ակտիվ ներգրավվածությունը: Օրվա ընթացքում գրադարանում կներկայացվի «Մանկապատանեկան օտարալեզու գրքեր» խորագրով Եվրոպայի երկրների գրողների ստեղծագործությունների ցուցադրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան