Ունենք աննախադեպ զորահավաքային պատրաստության և տարբեր ուղղություններով տեղաշարժերի ցուցանիշներ. Տոնոյան
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե ինչպես կգնահատի մեկնարկած լայնածավալ զորավարժությունների ընթացքը և պահեստազորի մոբիլիզացիան:
«Զորավարժությունները շարունակվում են և կավարտվեն հոկտեմբերի 5-ին: Այս ընթացքը գնահատում եմ շատ բարձր, քանի որ ունենք աննախադեպ զորահավաքային պատրաստության և միաժամանակ Զինված ուժերի տարբեր ուղղություններով տեղաշարժերի ցուցանիշներ»,- ասաց պաշտպանության նախարարը։
Տոնոյանը նշեց, որ այս պահին կարող է միայն նշել, որ վերլուծություն է կատարվում, որը կներկայացվի կառավարությանը և անհրաժեշտության դեպքում ԱԺ համապատասխան հանձնաժողովին ու փակ քննարկումներին:
«Վարչապետի ասածով, որ ընդամենը 24 ժամվա ընթացքում ՀՀ զինված ուժերի թվաքանակին հավասարազոր զորահավաքային ռեսուրս է ներգրավել, կսահմանափակվեմ»,- հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
- «Էրեբունի» թանգարանը կունենա նոր մասնաշենք
- Դավիթ Տոնոյանը հանձնարարականներ է տվել զորավարժության ղեկավար կազմին
- ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամաս
- Ռազմավարական զորավարժություն. գիշերային պայմաններում կրակի կառավարման վարժանքներ, տեխնիկայի տեխզննման աշխատանքներ
- Վարչապետը Սիսիանում հետևում է զորավարժությունների ընթացքին
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ