Փաշինյան. Համակարգը հնացած է
Կառավարության նիստում ընդունվեց «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող խնամքի ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու» մասին որոշման նախագիծը:
Հարցը զեկուցող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն ասաց, որ այս նախագիծը մշակել են ելնելով սոցիալական ոլորտում իրականացող բարեփոխումների պահանջից, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայություների զարգացման, դրանց որակի բարձրացման և հասանելիիության ապահովման անհարժեշտությունից:
«Վկայագրի միջոցով ծառայությունների տրամադրումը ճկուն մեխանիզմ է ստեղծում, շահառուին տալիս է համապատասխան ծառայությունն ընտրելու հնարավորություն, նպաստում է տվյալ ծառայությունների որակի բարձրացմանը, ոլորտում այդ ծառայությունները մատուցող կազմակերպությունների համար մրցակցային դաշտ է ձևավորում»,- նշեց նախարարը:
Զ. Բաթոյանի խոսքով, նախագծով առաջարկվում է կարգավորել պետական բյուջեի միջոցով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունները պետական վկայագրի միջոցով տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, պետք է արձանագրել, որ ինստիտուցոիանալ բարեփոխման մի կարևոր բաղադրիչ է:
Նա նշեց, որ վերջին շրջանում աղմուկ է ձևավորվում, թե իբր իրենք տարեցների խնամքի տուն են փակում, նաև գիշերօթիկ դպրոցի հետ կապված:
«Պետք է հստակ արձանագրել, որ մենք այդ հաստատություններում ծառայությունները մրցույթով արտապատվիրակում ենք մասնավոր կամ բարեգործական կազմակերպությունների, փորձ ենք անում, չգիտենք կստացվի, թե ոչ: Նկատի ունենք, որ պետությունը նույն ֆինանսավորումը, որ տալիս է, հայտարարում է մրցույթ, արդյունքում ընտրում է կազմակերպություն, որը տարեցներին, խնամքի անհրաժեշտություն ունեցող քաղաքացիներին կմատուցի ծառայություններ: Այս որոշմամբ նաև հնարավորություն ենք տալիս, որ շահառուն, տարեց քաղաքացին հնարավորությոն ունենա ընտրել՝ այս հասատատությունում է ուզում այս ծառայությունից օգտվել, թե մյուս ծառայությունից, և նրա հետևից, այսպես ասած, իր համար նախատեսված ֆինանսավորումը կգնա մյուս կազմակերպությանը», -մանրամասնեց վարչապետը:
Նա ընդգծեց, որ սա արվում է շահառուների համար, նրանց մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու համար:
«Առաջին հայացքից կարելի է տեսնել, որ նրանց պատշաճ ծառայություններ չի մատուցվում, որովհետև այդ համակարգը հնացած է, այսպես՝ շահառուների իրավունքները լիարժեք կպահպանվեն, նրանք լինեն սուբյեկտ, ովքեր նաև հնարավորություն կունենան գնահատել՝ գոհ են իրենց մատուցող ծառայություններից, թե ոչ»,- աաց Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է գիշերօթիկին, նա նշեց, որ իրենց խնդիրն է տրվող ֆինանսական միջոցները գնան երեխայի հետևից, մտնեն երեխայի ընտանիք, փորձեն երեխայի ընտանիքում որոշակի ներդրում կատարել, որպեսզի ընտանիքն ավելի բարենպաստ միջավայր դառնա երեխայի հետագա կյանքի համար, երեխան իրեն լիարժեք զգա:
Հարակից հրապարակումներ`
- Ու՞մ են հարցրել, որ այդպես մի գրչի հարվածով լուծարում են այդ գիշերօթիկները. ԲՀԿ պատգամավոր
- Գյումրու տուն-ինտերնատը լուծարում են, իսկ 100 շահառու ընտանիք վերադառնալու հնարավորություն չունի
- Գիշերօթիկներից վերադարձող երեխաների ընտանիքներին նյութական աջակցություն կտրամադրվի․ Բաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց