Հասարակություն 16:40 19/12/2019 Հայաստան

Ամանորին ընդառաջ, լավագույն նվերը՝ 20 տարի վագոն տնակում ապրած ընտանիքին

Կոտայքի մարզի Սարալանջ համայնքում բնակվող Խաչատրյանների համար, ամանորյա հրաշքն արդեն իրականություն է դարձել. 20 տարի քայքայված ու ժանգոտված վագոն-տնակում ապրելուց հետո, ընտանիքը վերջապես տեղափոխվել է քարաշեն տուն:

ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ Արմենն իր երիտասարդության զգալի մասն անցկացրել է խնդիր լուծելու պատասխանատու բեռի տակ: Նորաստեղծ ընտանիքի հետ՝ նախ ապրել է հայրական տանը: 22 հոգով փոքրիկ տան մեջ ապրելու անհարմարությունն ու այլընտանքի բացակայությունն ստիպել են քայլեր ձեռնարկել:   Արմենն իր ընտանիքի հետ տեղափոխվել է մետաղական տնակ ու միաժամանակ սկսել տուն կառուցել: Իրար հաջորդող՝ սոցիալական ու առողջական խնդիրների պատճառով, սակայն, տան շինարարությունը հիմքերից այն կողմ այդպես էլ չի անցել:

«Երբ բաժանվում էինք հայրական տնից, թվում էր՝ դժվար կլինի միայն սկզբում, իսկ հետո՝ մեկ-երկու տարում ոտքի կկանգնենք, տուն կունենանք, կապրենք մարդավայել: Սակայն տարիներն անցան, որդիներս մեծացան մետաղական պատերի ներսում, կնոջս առողջությունը քայքայվեց ու օր օրի ավելի էր վատանում: Օր ու գիշեր աշխատելով անգամ, հնարավոր չէր լինում հոգալ հիվանդանոցի ու մեծացող երեխաների ծախսերն ու նաև տուն կառուցել: Անգույն ու դաժան քսան տարիներ անցկացրեցինք: Դեռ այսօր էլ, երբ արթնանում եմ այս տանը, մի տեսակ չեմ կարողանում հավատալ, որ սա իրականություն է, որ ընտանիքիս երազանքների տունը գերազանցել է մեր սպասելիքները», - ասել է ընտանիքի հայրը՝ Արմենը:

Խաչատրյանների ընտանիքը միակը չէ, որին հաջողվել է գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ՝ հաղթահարել տարիների խնդիրը. ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ, նոր՝ 2020 թվականը, նոր բնակարանում դիմավորելու հնարավորություն է ստացել Հայաստանի տասը մարզում ապրող  46 ընտանիք: Նրանց համար դժվար հիշողություններն արդեն անցյալում են: 

«Այս բնակարանամուտով ամփոփում ենք ընթացիկ տարվա ծրագիրը: Կատարված աշխատանքի արդյունքը նախ փորձում ենք գնահատել տանտերերի աչքերում, հետո միայն՝ թվերի տեսքով: Երբ տեսնում ենք վաղվա օրվա նկատմամբ արտահայտվող վստահությունը, համոզվում ենք, որ հաջողել ենք ու գնում ենք ճիշտ ուղղությամբ: Ասում են՝ հաջողություն ձեռք բերած մարդն անմիջապես մոռանում է դժվար ապրած օրերի մասին: Գուցե դա այնքան էլ լավ չէ՝ հետագայում  չսայթաքելու համար, բայց ուզում եմ, որ այս մարդիկ իրենց հիշողությունից անվերադարձ հանեն վագոն-տնակի տխուր պատկերներն ու ապրեն անհոգ կյանքով: Ուրախ եմ, որ մեր գործընկերության շնորհիվ, շատ ընտանիքներ ձեռք են բերում ոչ միայն տանիք, այլև սեփական  ուժերին հավատալու հնարավորություն»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Կյանքը լի է դժվարություններով: Երբեմն խնդիրներն այնքան են ծանրանում մարդու ուսերին, որ թվում է, այլևս երբեք թեթևություն չի գա: Հաճախ միայն մի փոքր օգնություն է հարկավոր մարդուն՝ ինքն իրեն հավատալու, ոտքի կանգնելու և առաջ շարժվելու համար: Հենց այդ օգնության ձեռքն էր պակասում Խաչատրյաններին՝ տարիների բեռը թոթափելու համար: Անգնահատելի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությունը այս և մյուս ընտանիներին: Դրա շնորհիվ ընտանիքն ունենում է տուն,  հավատով է լցվում իր և ապագայի հանդեպ: Ամանորին ընդառաջ թող բոլոր օջախներում հույսը անմար լինի», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2019թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է 119,5մլն ՀՀ դրամի ներդրում և աջակցել 46 ընտանիքի:

Ընդհանուր առմամբ, տարիների համագործակցության արդյունքում, կատարվել է մոտ 502 մլն ՀՀ դրամի ներդրում: 2007 թվականից լուծվել է 208 ընտանիքի տան խնդիր:





Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}